09/07/2010 16:32
ՏՄՊՊՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԵԿՆԻ ԼՈՆԴՈՆ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հուլիսի 12-ին, Միացյալ Թագավորության Արդար առեւտրի գրասենյակի գլխավոր տնօրեն, Մրցակցության Միջազգային Ցանցի (ՄՄՑ) նախագահ Ջոն Ֆինգլթոնի հրավերով կմեկնի Լոնդոն`մասնակցելու ՄՄՑ անդամ մարմինների արդյունավետությանը նվիրված աշխատաժողովին:
Մրցակցության Միջազգային Ցանցի անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների աշխատանքային հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել մրցակցության պաշտպանությանն ուղղված աշխատանքներում առաջ եկած եւ զարգացմանը խոչընդոտող խնդիրները:
Երկօրյա աշխատաժողովի ավարտին, հուլիսի 14-ին ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը կմասնակցի նաեւ «Համաշխարհային մրցակցային քաղաքականության զարգացումները» թեմայով համաժողովին:
Համաժողովի ընթացքում փորձառու մասնագետների և պետական պաշտոնյաների մասնակցությամբ կներկայացվեն Եվրամիությունից և ԱՄՆ-ից դուրս գտնվող պետություններում մրցակցային քաղաքականության զարգացման մակարդակն ու առկա խնդիրները:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
10:58 17/10/26
10:30 17/10/26
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26
