ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
ՀՀ ֆինանսների նախարարության "Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան" գործակալության կողմից 06.12.2010-12.12.2010թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
ՈՍԿԻ` գնման գին` 14724.30 (+164.50), բացթողնման գին` 16004.67 (+178.80), ԱՐԾԱԹ` գնման գին` 297.79 (+7.52), բացթողնման գին` 323.69 (+8.18), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 17887.78 (+272.87), բացթողնման գին` 19443.24 (+296.60), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 7668.56 (+501.32), բացթողնման գին` 8335.39 (+544.91):