ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ
Հուլիսի 21-22-ին նախատեսված են Ներսես Երիցյանի հանդիպումները ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լևիտինի, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինի և “ԱլՌոսա” ընկերության ղեկավար կազմի հետ։Հանդիպումների ընթացքում քննարկվելու են բնական ալմաստների մշակման ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, որոնց վերաբերյալ, մեկ ամիս առաջ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում, եղել են քննարկումներ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների ժամանակ։
Նախարար Ներսես Երիցյանին ուղեկցում են ՀՀ ԱԺ պատգամավոր, “Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի” նախագահ Գագիկ Աբրահամյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության առևտրային քաղաքականության և ներքին շուկայի կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը։