23/02/2011 16:41
ՀՀ ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ ԷՐ ԼՈՆԴՈՆ
Փետրվարի 21-22-ը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ աշխատանքային այցով մեկնել էր Լոնդոն, որտեղ հանդիպումներ են անցկացվել Միացյալ Թագավորության հարկային համակարգի ղեկավար Դևիդ Հարթնետի և "KPMG Global" խոշորագույն աուդիտորական ընկերության՝ հարկային մասով ղեկավար Լաֆլին Հիքնեյի հետ:
Միացյալ Թագավորության հարկային համակարգի ղեկավարի հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են երկու երկրների հարկային համակարգերի միջև տեղեկատվության և փորձի փոխանակման, ՀՀ հարկային համակարգի ծառայողների համար Միացյալ Թագավորության հարկային համակարգ՝ վերապատրաստման նպատակով գործուղումներ կազմակերպելու, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջին տարիներին իրականացված բարեփոխումներին, մասնավորապես քննարկվել են Հայաստանի հարկային համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների կատարելագործման և զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Միացյալ Թագավորության հարկային համակարգի և "KPMG Global" ընկերության ղեկավարները բարձր են գնահատել մեր երկրի հարկային համակարգում իրականացվող շարունակական բարեփոխումների ընթացքը և առավել սերտ համագործակցելու ցանկություն են հայտնել:
28/04/2026
դրամ
Դոլար (USD)
371.4
-0.16
Եվրո (EUR)
434.35
-2.08
Ռուբլի (RUR)
4.9428
-0.0021
Լարի (GEL)
138.06
-0.12
Արծաթ
906.48
+12.63
21:04 28/04/26
10:50 28/04/26
10:30 28/04/26
