Պաշտոնական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՐՐՈՐԴ ԿԵՆՏՐՈՆՆ Է ԲԱՑՎԵԼ ԷՐԵԲՈՒՆՈՒ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ
26/07/2011 11:25
Կիսվել

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՐՐՈՐԴ ԿԵՆՏՐՈՆՆ Է ԲԱՑՎԵԼ ԷՐԵԲՈՒՆՈՒ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հարկ վճարողների սպասարկման որակի բարելավումը Պետական եկամուտների կոմիտեի 2011 թվականի առաջնահերթություններից է: Կոմիտեի նախագահի հանձնարարականով խնդիր է դրվել` բոլոր հարկային տեսչությունները համապատասխանեցնել մեկ ընդհանուր չափանիշի, բարձրացնել սպասարկման մակարդակը, բարելավել շենքային պայմանները:

Երևանում առաջին խոշոր սպասարկման կենտրոնը բացվել է Կենտրոնի և Մյասնիկյանի հարկային տեսչություններում, որին հաջորդել են Արաբկիրի և Խոշոր հարկ վճարողների տեսչությունների հարկատուների սպասարկման կենտրոնները, իսկ մարզերում գործում է Վանաձորի տարածաշրջանային սպասարկման առաջին կենտրոնը: Հարկային տեսչություններում գործող բոլոր սպասարկման կենտրոններն ապահովված են առօրյա աշխատանքի համար անհրաժեշտ ժամանակակից պայմաններով` վերազինված նորագույն սարքավորումներով և վերանորոգված աշխատասենյակներով:

Երևանում հարկ վճարողների սպասարկման հերթական` երրորդ նորաոճ կենտրոնն է բացվել Էրեբունու հարկային տեսչությունում, որի աշխատանքներին ծանոթանալու նպատակով նորաբաց կենտրոն էր այցելել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Կենտրոնի շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա ապրիլից և ընդամենը 3 ամիս անց այն արդեն սպասարկում է տեսչության հարկատուներին` միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկման սրահով և հարմարավետ աշխատասենյակներով` համալրված ժամանակակից համակարգչային տեխնիկայով և անհրաժեշտ այլ պարագաներով:

Կոմիտեի նախագահը հարկային տեսչությունների առջև խնդիր է դրել. նմանատիպ սպասարկման կենտրոնների ստեղծման հիմնական նպատակադրումը շատ հստակ պետք է լինի. հասնել նրան, որ, անկախ տարածաշրջանային պատկանելությունից, հնարավոր լինի ՊԵԿ-ի ցանկացած սպասարկման կենտրոնում` գրասենյակում իրականացնել ընթացակարգեր` ինչպես հարկային, այնպես էլ մաքսային ծառայությունների հետ կապված: Այսինքն, օրինակ` Եղեգնաձորի հարկային տեսչությունում գրանցված հարկատուն հնարավորություն ունենա, անհրաժեշտության դեպքում, ասենք` Էրեբունու հարկային տեսչության սպասարկման կենտրոն մտնել և իրեն անհրաժեշտ հաշվետվություններն այնտեղ հանձնել կամ Բագրատաշենի մաքսակետի հետ գործով առնչվող անձը կարողանա նույն հարկային գրասենյակից իրականացնել իրեն անհրաժեշտ գործառույթներն` առանց Բագրատաշեն այցելելու: Արդյունքում, մեկ միասնական տեղեկատվական համակարգը հնարավոր կդարձնի Պետական եկամուտների կոմիտեի հետ կապված  բոլոր գործառույթներն իրականացնել ցանկացած տարածքային հարկային գրասենյակից` նպաստելով համակարգի հետ շփումների արդյունավետության ու հարմարավետության բարձրացմանը:

Էրեբունու տեսչության շենքային պայմանների բարելավման արդյունքում 5-րդ հարկից առաջին հարկ է տեղափոխվել նաև տեսչության Տեղեկատվության և վերլուծությունների բաժինը` դրանով իսկ ավելի հեշտացնելով հարկ վճարողների աշխատանքն ու ելումուտը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից` հարկ վճարողների սպասարկման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները շարունակական բնույթ են կրելու. ընթացքի մեջ են նաև Խորհրդայինի, Շենգավիթի, Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչություններում նույն ձևաչափով սպասարկման կենտրոններ բացելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Կոմիտեի ղեկավարությունը հետևողական է հարկ վճարողների սպասարկման ամբողջ համակարգը բարձր և մեկ ընդհանուր մակարդակի հասցնելու հարցում: Հարկ վճարողների սպասարկման կատարելագործմամբ` ՊԵԿ-ը հարկատուների հետ շփումը տեղափոխում է կառուցողական երկխոսության դաշտ:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11