28/09/2010 12:50
ՕՊԵՐԱՏԻՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ. ԱՊՕՐԻՆԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, ԱԼՐԱՂԱՑ, ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱՐԱՆ ԵՎ ՏՈՆԱՎԱՃԱՌ
ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության Հրազդանի բաժնի աշխատակիցներն օրերս ապօրինի ձեռնարկատիրության մի շարք դեպքեր են բացահայտել: Իրականացված օպերատիվ-հետախուզական և վերահսկողական աշխատանքների արդյունքում հանքավայրի ապօրինի շահագործման և հանքաքարի վաճառքի դեպք է արձանագրվել:
Պարզ է դարձել, որ ապօրինի ձեռնարկատերը Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ Նվեր Պետրոսյանն է, ով տվյալ գործունեությամբ «Աղվերանի մարմարի հանքավայրե-ում զբաղվել է շուրջ 45 օր ` առանց համապատասխան լիցենզիայի:
Իրականացվել է ապօրինի գործունեության ստուգում. Ն.Պետրոսյանին առաջադրվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը կասեցվել է մինչև համապատասխան լիցենզիա ստանալը:
Ապօրինի ձեռնարակտիրության մյուս դեպքն էլ արձանագրվել է Հրազդանի ՋԷԿ-ին կից տարածքում գործող ալրաղացում: Այդտեղ գտնվող արտադրամասում` առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառվելու, բնակիչ Գոռ Մկրտչյանն արտադրել է ալյուր և թեփ` հետագայում իրացնելով արտադրանքը: Օպերատիվ հետախուզության վարչության Հրազդանի բաժնի աշխատակիցները պարզել են, որ ալրաղացը հարկային դաշտից դուրս գործել է շուրջ 15 օր. այդ ժամանակահատվածում արդեն իսկ արտադրվել էր 16 տոննա ալյուր և թեփ: Ստուգման պահին արտադրամասում եղել է վեց աշխատակից: Ալրաղացի գործունեությունը կասեցվել է` մինչև համապատասխան պետական գրանցում ստանալը: Ապօրինի ձեռնարկատիրության հետևանքով պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է:
Հրազդանում հայտնաբերված մեկ այլ ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն էլ իրականացրել է քաղաքացի Անժելա Հովակիմյանը. Հրազդանի միկրոշրջան թաղամասում վերջինս շուրջ չորս ամիս առանց համապատասխան լիցենզիայի ատամնաբուժական և ատամի պրոթեզավորման ծառայություններ է մատուցել, այնինչ հարկային տեսչությունում Ա.Հովակիմյանն իր գործունեությունը գրանցել էր որպես մանրածախ առևտուր: Անհատ ձեռնարկատերը գործունեությունն իրականացրել է երկու վարձու աշխատողների` բժշկուհու և ատամնատեխնիկի միջոցով:
Պետությանը պատճառված վնասի չափը ճշտվում է: Ապօրինի գործունեությունը կասեցվել է` մինչև համապատասխան լիցենզիա ստանալը:
Իսկ Օպերատիվ հետախուզության վարչության Սևանի բաժնի աշխատակիցները` իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ առանց պետական գրացման է գործում Ճամբարակի տոնավաճառը: Ապօրինի գործունեությունը ծավալել էր Ճամբարակի բնակիչ Մխիթար Սիմոնյանը. տոնավաճառը գործել է քաղաքի նախկին հանրախանութի առաջին հարկում` զբաղեցնելով 250քմ տարածք:
Տոնավաճառում առևտուրն իրականացրել են տարբեր շրջանների բնակիչներ` առանց հսկիչ-դրամարկղային մեքենաների: Ապօրինի գործունեությունը կասեցվել է` մինչև համապատասխան գրանցում ստանալը:
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
10:58 17/10/26
10:30 17/10/26
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26
