
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
Արդյունքում, օրերս կատարած ստուգայցի ժամանակ, հարկային տեսչության աշխատակիցները Արարատյան 9 շենքի հարևանությամբ հայտնաբերել են ապօրինի գործող ավտոկայանատեղի, որը գործել է միայն գիշերային ժամերին: Ստուգման արդյունքում պարզվել է, որ քաղաքացի Վաչագան Տոնիկյանը նշված հասցեում ավտոկայանատեղիի գործունեություն է կազմակերպել` չունենալով պետական գրանցում ու հայտարարություն իր ներկայացրած ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ:Ստուգման արդյունքում պարզվել է նաև, որ Վ. Տոնիկյանը գործունեությունը սկսել էր այս տարվա հոկտեմբերի սկզբից և ապօրինի կայանատեղիի միջոցով օրական սպասարկել քսան և ավելի ավտոմեքենաների` յուրաքանչյուրից գանձելով 300-ական դրամ: Գործի վերաբերյալ կազմվել է ստուգման ակտ և նշանակվել տուգանք:
Ի դեպ, օրերս կատարծ ստուգայցի ընթացքում Շենգավիթի տարածքային հարկային տեսչության աշխատակիցները բացահայտել են ևս մեկ ավտոկանգառի ապօրինի կազմակերպման գործունեություն: Այն իրականացրել էր քաղաքացի Ա. Ոսկանյանը:
Ապօրինի գործունեության կազմակերպման դեպքեր են հայտնաբերել նաև Էրեբունու հարկային տեսչության և օպերատիվ հետախուզության վարչության բաժնի աշխատակիցները: Ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում մայրաքաղաքի Էրեբունի համայնքում հայտնաբերվել են պատուհանների և դռների պատրաստման ապօրինի արտադրամաս: Արտադրամասը առանց պետական գրանցման գործել է այս տարվա հուլիսից: Ապօրինի գործունեություն իրականացրած Նորայր Սարուխանյանի գործունեությունը կասեցվել է, կազմվել է համապատասխան ակտ և վարչական վարույթ: