Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԵՐԳԵՅ ԻՎԱՆՈՎԻՆ
15/05/2009 16:32
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՍԵՐԳԵՅ ԻՎԱՆՈՎԻՆ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Սերգեյ Իվանովին եւ իր գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման սկզբում Սերգեյ Իվանովը ցավակցություն է հայտնել «Նաիրիտ» գործարանում երեկ տեղի ունեցած վթարի կապակցությամբ եւ պատրաստակամություն` հայկական կողմին ցուցաբերելու հնարավոր աջակցություն։

Հանդիպման ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել ՀՀ և ՌԴ միջև փոխգործակցության բարձր մակարդակի առթիվ և նշել, որ հայ- ռուսական հարաբերություններում չկա մի ոլորտ, որտեղ չիրականացվեն համատեղ նախագծեր։ Հայաստանում գործում է հազարից ավելի համատեղ դրամագլխով ձեռնարկություն, եւ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հնարավորինս աջակցել դրանց։
Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են տրանսպորտի, էներգետիկայի բնագավառների, ինչպես նաեւ պետական պարտքի դիմաց ՌԴ-ին փոխանցված ձեռնարկությունների գործունեությանն առնչվող հարցեր։

Կարեւորելով ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ տրանսպորտային բեռնափոխադրումների պատշաճ ապահովման խնդիրը, կողմերը քննարկել են Կովկաս-Փոթի-Կովկաս երկաթուղային-լաստանավային եւ Նովոռոսիյսկ-Փոթի-Նովոռոսիյսկ ավտոմոբիլային – լաստանավային երթուղիների հետ կապված հարցերը։

Տ. Սարգսյանը և Ս. Իվանովը խոսել են նաեւ ՌԴ կոնցեսիոն կառավարմանը փոխանցված Հայաստանի երկաթուղային ցանցի, կոնցեսիոն պայմանագրի կատարման մասին, անդրադարձել սակագնային քաղաքականությանը, երկաթգծի տեխնիկական վերազինման, արդիականացման համար պահանջվող ներդրումներին։

Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների զարգացման գործում վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել է «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով Ռուսաստանին փոխանցված արդյունաբերական եւ գիտական ձեռնարկությունների տարածքում տնտեսական գոտիների ստեղծման գործընթացն արագացնելու խնդիրը։ Սերգեյ Իվանովն իր հերթին նշել է, որ այն ռուսական կողմի ուշադրության կենտրոնում է եւ առաջիկայում լուծում կստանա։

Կողմերը խոսել են 2014թ. ՌԴ Սոչի քաղաքում կայանալիք Օլիմպիական խաղերի նախապատրաստման շրջանակում նախատեսվող շինարարական աշխատանքներին ՀՀ մասնակցության, մասնավորապես` շինանյութերի մատակարարման մասին։

ՀՀ կառավարության ղեկավարը եւ ՌԴ կառավարության նախագահի տեղակալը երկուստեք կարեւորել են Տնտեսական համագործակցության հարցերի հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի դերը, նշելով, որ այն հնարավորություն է տալիս բացահայտելու փոխգործակցության ներուժը և նրա մեջ ընդգրկելու նոր ոլորտներ։

AMP
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6