Պաշտոնական

USD BUY - 362.50-0.50 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ՆԱԽԱԳԱՀ – ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԻ
03/05/2011 18:19
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ – ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԻ

Պաշտոնական այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բեռնում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Ժան-Ռընե Ժերմանիեի հետ: Հանդիպման մասնակիցները քննարկել են հայ-շվեյցարական միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր և հույս հայտնել, որ հայ-շվեյցարական պատգամավորական բարեկամության խմբերն օգտագործելով միջխորհրդարանական դիվանագիտության հնարավորությունները՝ կշարունակեն իրենց նպաստը բերել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Կողմերը կարևորել են միջխորհրդարանական շփումները ոչ միայն երկկողմ հարթությունում, այլ նաև միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում` երկու երկրների պատվիրակությունների ակտիվ փոխգործակցության միջոցով: 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաև Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ, որից հետո երկու երկրների ղեկավարները ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ամփոփել են հանդիպման արդյունքները: 

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ.

 
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, 

Հենց նոր իմ հարգարժան գործընկերոջ հետ բովանդակալից զրույց ունեցանք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրների շուրջ: Կարևորեցինք Հայաստանի և Շվեյցարիայի միջև վերջին տարիներին ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, որն արտացոլվեց այս կարճ ժամանակահատվածում կայացած մեր փոխայցերում և խորհրդանշվեց Երևանում Շվեյցարիայի դեսպանատան բացմամբ: Մեր երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների առկայությունը վստահաբար նոր դինամիկա կհաղորդի մեր բարեկամական հարաբերություններին և կնպաստի երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը: 

Մենք համակարծիք էինք, որ Հայաստանի և Շվեյցարիայի միջև համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի և երկուստեք շահագրգռվածություն հայտնեցինք լիարժեքորեն օգտագործել տնտեսական համագործակցության համար առկա հնարավորությունները: 

Իմ շվեյցարացի գործընկերոջն առաջարկեցի փոխշահավետ գործընկերային հիմունքներով համագործակցություն իրականացնել ոսկերչության, ժամագործության, գյուղատնտեսության, ինչպես նաև զբոսաշրջության, կրթության և գիտության, մշակույթի բնագավառներում՝ բնականաբար խրախուսելով այդ ոլորտների ներկայացուցիչներին կատարելու իրենց բիզնես ծրագրերը: 

Իմ անկեղծ գոհունակությունը հայտնեցի Շվեյցարիայի իշխանություններին՝ այս օրերին անցկացվող Ժնևի գրքի 25-րդ միջազգային ցուցահանդեսին պատվավոր հյուրի կարգավիճակով Հայաստանի մասնակցության համար: Երեկ մեծագույն հաճույքով ներկա գտնվեցի գրական աշխարհի միջազգային այս խոշոր իրադարձությանը և այնտեղ ականատես եղա այն ջերմ ընդունելությանը և մեծարանքին, որ Շվեյցարիան արժանացրել է Հայատառ գրքի կեսհազարամյա պատմությանը, ինչպես նաև Հայոց պատմության, մշակույթի, հայ գրական գործիչների և հայ արվեստագետների գործունեության լուսաբանմանը: Կցանկանայի հատուկ արժևորել այն կարևոր դերակատարությունը, որ ստանձնել է Շվեյցարիայի հայ համայնքն այս արժանահիշատակ իրադարձության իրականացման համար։

Այդ ցուցահանդեսին մեր մասնակցությունը նախանշում և սկիզբ է դնում 2012թ. Հայաստանում և արտերկրում նշվող հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թ. գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում ծրագրված բազմաթիվ միջոցառումներին: 

Տիկին Կալմի-Ռեյի հետ մտքեր փոխանակեցինք նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի, հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ: Այս առիթով, ես չեմ հոգնում լրացուցիչ անգամ երախտիքի խոսք հղելու բարեկամ Շվեյցարիային և հատկապես Նախագահ տիկին Կալմի-Ռեյին՝ որպես միջնորդ կողմ Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացում իր անգնահատելի անձնական ջանքերի համար: 

Մեր ցանկությունն էր Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել: Ցավոք, Թուրքիայի բարձրաստիճան այրերը ամեն ինչ անում են` այդ ցանկությունն օտարելու համար: Ստորագրված արձանագրությունների վավերացման ուղղությամբ քայլեր կատարելու փոխարեն՝ Թուրքիան միջազգային բարձր ամբիոններից շարունակում է Հայաստանի ու Սփյուռքի միջև սեպ խրելու իր անհեռանկար ջանքերը: Եվ որքան շարունակվեն այդ ջանքերը, այնքան նվազելու է կարգավորման գործընթացի նկատմամբ մեր վստահության` առանց այդ էլ նվազագույնի հասած պաշարը:

Ես զարմանում եմ, որ Թուրքիայում քաջ չեն գիտակցում, որ ցեղասպանության արդյունքում ձևավորված Սփյուռքը Հայաստանի և հայ ժողովրդի անբաժան մասն է, մեր հպարտությունն է, մեր ուժն է: Սփյուռքահայերն աշխարհով մեկ սփռված Հայաստանի դեսպաններն են, ինչպես Շվեյցարիայում մեր դեսպան աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը, իսկ շատերն էլ գործում են հոգու կանչով և հասարակական հիմունքներով: Լինելով իրենց ապաստան տված երկրների արժանավոր քաղաքացիներ՝ նրանք կարողանում են իրենց ներդրումը բերել նաև մեր երկրի առաջխաղացմանն ու զարգացմանը: Հայաստանի պետականության վերականգնման առաջին իսկ օրվանից մեր հայրենակիցները ողջ աշխարհում իրենց գործով են ապացուցել, որ Հայրենիքի առաջընթացն իրենց գերագույն երազանքն է: 

Այս համատեքստում ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ՝ կարևորագույն հանգամանքի վրա։ Շվեյցարիայի միջնորդական առաքելությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում լավագույնս փաստում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն այսրոպեական բացասական շղարշ է գցում Թուրքիայի և ցեղասպանությունը ճանաչած պետությունների հարաբերություններում: Ինչպես մենք համոզվեցինք՝ ցեղասպանության ճանաչումով Շվեյցարիան դատապարտել է այդ զարհուրելի ոճիրը մարդկության դեմ, և դրանով իսկ արդարության, պատմական անհերքելի փաստերի և մարդու իրավունքների գերակայության համահունչ հաղթանակ տարել աշխարհաքաղաքական և ռազմատնտեսական բոլոր նկատառումների հանդեպ։ Սակայն ամենաէականն է, որ դա բոլորովին չի խանգարել նույն Շվեյցարիային կարճ ժամանակ անց սատար կանգնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործին։ Շվեյցարիայի օրինակն այս առումով, իհարկե, լավագույնն է և պետք է ուսանելի դառնա աշխարհի շատ ու շատ երկրների համար։

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6