Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍևԱՆԱ ԼՃԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
04/03/2011 16:41
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍևԱՆԱ ԼՃԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են Երկրի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամներն ու համապատասխան գերատեսչությունների ղեկավարներ: 

ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը ներկայացրել է հանձնաժողովի գործառույթների և Հանրապետության ղեկավարի հանձնարարականների շրջանակում 2010թ. իրականացված աշխատանքներն ու 2011թ. ծրագրերը:

2010թ. նախանշված միջոցառումները, Վլադիմիր Մովսիսյանի հավաստմամբ, իրականացվել են լիարժեքորեն և սահմանված ժամկետներում: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև լճի հետ կապված մի շարք հիմնախնդիրների, որոնք այսօր էլ արդիական են: 

Ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների մասին զեկուցել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: 

Նախագահը նշել է, որ թեպետ հանձնաժողովն իր գործունեության գրեթե երկու տարիների ընթացքում զգալի աշխատանք է իրականացրել` եղել են հանձնաժողովի բազմաթիվ նիստեր, կարևորագույն մի շարք հարցերի շուրջ մասնագիտական քննարկումներ, այդ հարցերի հիմնական մասն առաջարկությունների տեսքով ներկայացվել է Կառավարություն, և դրանց հիման վրա ընդունվել են Կառավարության որոշումներ, այդուհանդերձ, խնդիրների լուծման տեմպերը դեռևս բավարար չեն: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ կատարված աշխատանքը և որոշակի առաջընթացը մասնագետներից բացի, պետք է տեսանելի լինեն նաև Սևան այցելող ցանկացած մարդու համար:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից մի շարք հանձնարարականներ են տրվել Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովին և նրա նախագահին, Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարին, Բնապահպանության, Տրանսպորտի և կապի նախարարներին, Գեղարքունիքի մարզպետին և Կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախագահին:

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72