Պաշտոնական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՀԵՏ ԲԱԶՄԱԲՆՈՒՅԹ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՄԲ
13/05/2011 10:38
Կիսվել

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՀԵՏ ԲԱԶՄԱԲՆՈՒՅԹ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՄԲ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ` մայիսի 12-ին, ընդունել է Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգապետ Ռենցո Տոնդոյի գլխավորած պատվիրակությանը: 

Նախագահը նշել է, որ հայ-իտալական բարեկամական հարաբերություններն ավանդական բնույթ ունեն, և պատմությունը շատ լավ հիմք է ստեղծել այդ հարաբերությունները զարգացնելու համար: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Իտալիայի հետ բազմաբնույթ կապերի և համագործակցության խորացմամբ ու չափազանց կարևորում է քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական հարաբերությունների, առևտրատնտեսական, կրթամշակութային, զբոսաշրջության և այլ ոլորտներում փոխգործակցությունը: Նախագահ Սարգսյանն անհրաժեշտ է համարել նաև Հայաստանի և Իտալիայի տեղական ինքնակառավարման մարմինների միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացումը` ողջունելի համարելով Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգի և Տավուշի մարզի միջև ամրապնդվող հարաբերություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ուղղությամբ աշխատանքը: 

Նահանգապետ Ռենցո Տոնդոն հույս է հայտնել, որ ՏԻՄ մակարդակում հարաբերությունների սերտացումը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու երկրների կառավարությունների միջև համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար: Ընդգծելով հայ-իտալական տնտեսական բաղադրիչի կարևորությունը` նա նշել է, որ գործարար շրջանակների միջև անմիջական շփումները խթանելու նպատակով իր գլխավորած պատվիրակության հետ Հայաստան են ժամանել իտալացի գործարարներ, ովքեր հայ գործընկերների հետ կքննարկեն փոխշահավետ ու հեռանկարային համագործակցության հնարավորությունները: 

Հայաստանյան այցից ներկայացնելով իր տպավորությունները` Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգապետը նշել է. «Հայաստան կատարած այցի ընթացքում մենք գտանք մեր ընդհանուր քրիստոնեական արմատները: Ես անչափ տպավորված եմ ձեր գեղեցիկ երկրով»: 

Նահանգապետն այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որի մասին ասել է, թե իր համար չափազանց հուզիչ է եղել այն, ինչ տեսել ու լսել է:

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37