Պաշտոնական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 88.26+3.74 WTI - 82.49+3.29
COMEX:  GOLD - 4012.70+0.57 SILVER - 56.04+1.06
COMEX:  PLATINUM - 1612.50-0.01
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.36-0.01 EUR/GBP - 1.1439+0.03
FOREX:  EUR/USD - 1.1439+0.03 GBP/USD - 1.3453-0.06
STOCKS RUS:  RTSI - 786.94-3.26
STOCKS US: DOW JONES - 52146.42-0.77 NASDAQ - 25520.24-1.40
STOCKS US: S&P 500 - 7457.69-1.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 64141.12-4.03 TOPIX - 3919.21-2.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24562.24-1.78 SSEC - 3764.15-3.05
STOCKS EUR:  FTSE100 - 10600.37+0.27 CAC40 - 8338.81-0.47
STOCKS EUR:  DAX - 24830.98-0.34
17/07/2026  CBA:  USD - 366.85+0.28 GBP - 492.79-2.19
17/07/2026  CBA:  EURO - 419.24-0.85
17/07/2026  CBA:  GOLD - 47102-773 SILVER - 666.39-16.58
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
24/12/2010 18:38
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունելության է հրավիրել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչներին: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ և մաղթել հաջողություններ:

Գործարարներին ուղղված շնորհավորական խոսքում Նախագահը մասնավորապես նշել է.

«Հարգելի՛ գործարարներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Շնորհավորում եմ ձեզ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

2010 թվականը առանձնացավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելուն ուղղված նպատակային աշխատանքով: Աշխատանք ասելով` նկատի ունեմ ո՛չ միայն կառավարության, այլ նաև մեր գործարարների համատեղ ջանքերը: Հուսադրող է, որ դժվարին պայմաններում մեզ հաջողվեց կայունացնել իրավիճակը և ապահովել որոշակի տնտեսական աճ:

Ճգնաժամն անասելի մեծ հարված հասցրեց համաշխարհային տնտեսությանը՝ առաջին հերթին արտահայտվելով տնտեսական աճի ու զբաղվածության ցուցանիշների կտրուկ անկմամբ: Գործազրկության խիստ բարձր մակարդակն իսկական չարիք դարձավ երկրների և կառավարությունների համար: Չնայած ճգնաժամից դուրս գալու և հաստատուն վերականգնման փուլն արդեն իսկ սկսվել է` համաշխարհային տնտեսության հետճգնաժամային մոդելն իրականում դեռ ամբողջովին հստակ չէ: 

Այո, աշխարհը վերականգնվում է 21-րդ դարի ամենածանր հարվածից: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ամենավտանգավոր՝ առաջին ալիքը մեր երկիրը հաղթահարեց առանց էական ցնցումների: Ճգնաժամի երկրորդ ալիքը, սակայն, շատ մեծ հարված հասցրեց մեր տնտեսությանը. անկում արձանագրվեց գրեթե բոլոր ճյուղերում, կտրուկ կրճատվեցին դրամական հոսքերը, ներդրումների ծավալները, արտահանման շուկաները դադարեցին սնել մեր տնտեսությունը: Այդ ծանր օրերին, երբ եվրոպական մի շարք երկրներում ուսուցչին, բժշկին, հրշեջին և անգամ դատավորին փողոց էր հանել բարեկեցության կտրուկ անկման սպառնալիքը, մեր երկիրը, մեր հասարակությունը, գործարար համայնքը և իշխանության տարբեր թևերը միասնաբար կարողացան առավելագույն չափով ապահովել սոցիալական մինչճգնաժամային իրավիճակը:

Ճգնաժամը մեզ ստիպեց լինել ավելի զգուշավոր, բայց և ավելի համարձակ: Ստիպեց առանձին պահերի բառի բուն իմաստով հանապազօրյա հացի մասին մտածելուն զուգահեռ մշակել և ձեռնարկել նորանկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր ռազմավարական ծրագրերը: Ստիպեց նորովի արժևորել հին՝ վստահելի գործընկերներին ու ակտիվորեն փնտրել նորերին: Ստիպեց ամեն օր կռիվ տալ հայրենական բիզնեսը կործանումից փրկելու համար, միևնույն ժամանակ լարել բոլոր մկանները՝ բյուջետային աշխատավարձերի ու կենսաթոշակների ուշացում կամ կրճատում թույլ չտալու համար: Ստիպեց դիմակայել տնտեսական ձմռանը, բայց ոչ մի օր չդադարել գարնանային աշխատանքների ծրագրեր կազմել:

Ճգնաժամի հետևանքները վերջնականապես հաղթահարելու ենք ավելի ամրացած՝ այն ըմբռնումով զինված, որ Հայաստանի տնտեսությունը, որպես ամբողջություն և որպես մասերի համախումբ, լուրջ վերափոխումներ պիտի ապրի: Ճգնաժամի ավերիչ ալիքը հետևում թողնելով՝ կարող ենք վստահաբար փաստել, որ տասնինը տարիների ընթացքում իրականում մեզ հաջողվել է ձևավորել ճկունության բավարար պաշար ունեցող պետություն և կայուն ֆինանսատնտեսական համակարգ: Ճգնաժամից քաղած դասերի շնորհիվ հետագայում խուսափելու ենք այն մարտահրավերներից, որոնք ծնկի բերեցին անհամեմատ ավելի բարեկեցիկ ու հարուստ երկրների տնտեսությունները:

Ֆինանսատնտեսական ճգնաժամն արդեն իսկ փոխել ու դեռ շարունակելու է փոխել համաշխարհային տնտեսական մոդելը: Աշխարհն այլևս երբեք նույնը չի լինելու, ինչ ճգնաժամից առաջ էր: Այնպես, ինչպես ապրում էինք մինչև 2008 թվականի աշունը, այլևս չենք կարող ապրել ու գործել: Կյանքն ուղղակի թույլ չի տա: Բայց դա չի նշանակում, որ ավելի վատ ենք ապրելու: Ոչ: Պարզապես այլ կերպ պետք է մտածենք ու այլ կերպ պետք է գործենք: Կարծում եմ` այս մասին մենք դեռ առիթ կունենանք հանգամանորեն խոսելու: 

Հարգելի՛ գործարարներ,
Ընդհանուր վտանգի պահին մեզ հաջողվել է միասնաբար դիմագրավել դժվարությունները: Կառավարության հետ սերտ համագործակցության աշխատաոճը առավել ակտիվությամբ շարունակելու ենք նաև 2011 թվականին: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ գալիք տարին լինելու է համառ աշխատանքի տարի: Այն պետք է լինի լիարժեք վերականգնման, տնտեսության դիվերսիֆիկացման միտումների խորացման, նոր իրողությունների պայմաններում նոր ու ստեղծագործ քայլերի տարի: Գալիք` 2011 թվականին ձեզ հաջողություն եմ մաղթում ձեր գործունեության մեջ: Ձեզնից յուրաքանչյուրի հաջողությունն իր ասպարեզում, ի վերջո, բոլորիս հաջողությունն է, մեր տնտեսության հաջողությունն է:

Կրկին շնորհավորելով ձեզ` մաղթում եմ տոնական բարձր տրամադրություն, իսկ ձեր ընտանիքներին` առողջություն, երջանկություն, ջերմություն, բարօրություն: Եւ տա Աստված, որ նրանք մշտապես սատար լինեն ձեզ` ձեր բիզնեսը զարգացնելու և հետևաբար` մեր երկիրը հզորացնելու գործում: Շնորհակալ եմ և մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ ձեզ, ձեր հարազատներին, մերձավորներին և ընկերներին»:

17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
47102
-773
Արծաթ
666.39
-16.58