Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԲ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
14/09/2010 10:37
Կիսվել

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԲ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 12-ին Դիլիջանում առանձնազրույց է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Ֆիլիպ Լե Ուերուի հետ, ով Հանրապետությունում է “Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ եւ հնարավորություններ” միջազգային համաժողովի առիթով: 

Քննարկվել է ՀԲ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության հետագա ծրագրերին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել ՀԲ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը եւ ընգդգծել, որ այդ համագործակցության բացակայության դեպքում Հայաստանը շատ բան կկորցներ: "Այն, որ Հայաստանում ծրագրեր եք իրականացնում` խնդրի մի կողմն է: Երկրորդ կողմն այն է, որ առաջավոր փորձ եք բերում, ինչը մեզ համար չափազանց էական հանգամանք է: Մարդիկ պետք է կարողանան որոշակի բարելավումներ տեսնել, բայց, մյուս կողմից էլ, պետք է ապագան տեսանելի լինի: Եթե այդպես չլինի, ապա այսօրվա նույնիսկ շատ լավ փոփոխություները կարող են մարդկանց չբավարարել",- նշել է Նախագահ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարն ասել է, որ նաեւ վերոհիշյալ չափանիշներից ելնելով է բարձր գնահատում համաժողովի կատարած աշխատանքը, քանի որ ծավալված քննարկումների ընթացքում առկա խնդիրներն արձանագրելուց բացի` առաջարկվել են նաեւ դրանք լուծելու հստակ ուղիներ:

Համաշխարհային բանկի փոխնախագահն ասել է, որ, չնայած իր ծանրաբեռնված աշխատանքային օրակարգին, որոշել է մասնակցել այս համաժողովին, քանի որ պարտավորվածություն է զգում Հայաստանի հանդեպ: Պարոն Լե Ուերուի խոսքով, դեռեւս ՀԲ-ում իր նախկին պաշտոնում աշխատելիս, Հայաստանի եւ Բանկի միջեւ արդյունավետ համագործակցության օրինակը հաճախ է որպես համոզիչ փաստարկ օգտագործել ՀԲ-ի ծրագրերի համար տրամադրվելիք գումարների շուրջ դոնորների հետ վարվող բանակցություններում: "Մեկ տարի է, ինչ այս պաշտոնում եմ: Դիտարկել եմ տարածաշրջանում մեր ծրագրերի պորտֆելը եւ, անկեղծորեն ասեմ, ըստ իս` ծրագրերի լավագույն պորտֆելը Հայաստանում է: Ընդ որում, ծրագրերի թե՛ որակի եւ թե՛ կատարողականի առումով: Ես հատկապես տպավորված եմ, քանի որ այն, ինչ փաստաթղթերում ուսումնասիրել, կարդացել եմ` հայաստանյան ծրագրերի վիճակագրություն եւ այլն, փաստացի, գործնականում նաեւ տեսա",-ընդգծել է ՀԲ-ի փոխնախագահը:

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ պարոն Լե Ուերուն վստահություն են հայտնել, որ Համաշխարհային բանկի եւ Հայաստանի միջեւ արդյունավետ համագործակցության մինչ օրս կուտակված փորձը հնարավորություն կընձեռի առաջիկայում իրականացնելու առավել ընդգրկուն ծրագրեր:

AMP
16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08