Պաշտոնական

USD BUY - 383.50+0.00 USD SELL - 386.00+1.00
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 454.00-1.00
OIL:  BRENT - 70.16+0.13 WTI - 68.31+0.10
COMEX:  GOLD - 3324.20+0.68 SILVER - 36.69-0.22
COMEX:  PLATINUM - 1384.30+0.18
LME:  ALUMINIUM - 2596.50+0.41 COPPER - 9630.50-1.63
LME:  NICKEL - 14979.00-0.42 TIN - 33283.00-0.34
LME:  LEAD - 2056.00-0.02 ZINC - 2742.50+0.81
FOREX:  USD/JPY - 146.26-0.57 EUR/GBP - 1.1733+0.25
FOREX:  EUR/USD - 1.1733+0.25 GBP/USD - 1.3599+0.21
STOCKS RUS:  RTSI - 1086.62-2.15
STOCKS US: DOW JONES - 44458.30+0.49 NASDAQ - 20611.34+0.94
STOCKS US: S&P 500 - 6263.26+0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39646.36-0.44 TOPIX - 2812.34-0.56
STOCKS CHINA:  HANG SENG - 24028.37+0.57 SSEC - 3509.68+0.48
STOCKS EUR:  FTSE100 - 8867.02+0.15 CAC40 - 7878.46+1.44
STOCKS EUR:  DAX - 24549.56+1.42
10/07/2025  CBA:  USD - 383.74-0.08 GBP - 521.81+0.47
10/07/2025  CBA:  EURO - 450.05+0.94
10/07/2025  CBA:  GOLD - 40716-188 SILVER - 451.43-2.38
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ ՌԴ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ՄԱՄՈՒԼԻՍ ԱՍՈՒԼԻՍ
17/07/2010 16:19
Կիսվել

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ ՌԴ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ՄԱՄՈՒԼԻՍ ԱՍՈՒԼԻՍ

Այսօր կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովի համատեղ մամուլի ասուլիսը։ Ներկայացվել են սպորտի բնագավառում երկու երկրների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ 

«Մեր սպորտային բազաները կարող են հետաքրքիր լինել Ռուսաստանի մարզիկների համար։ Հուսով եմ, որ կարծիքների փոխանակումը և սկսած համագործակցությունը կունենան հաջողություններ, քանի որ ռուսական կողմի մոտ կա հետաքրքրվածություն։ Սովետական տարիներին սպորտի բնագավառում սկսած հաջողություններին նպաստել է նաև Հայաստանի տարածքում գտնվող սպորտային բազաների օգտագործումը։ Դա խոսում է այն մասին, որ Հայաստանում պրոֆեսիոնալ սպորտի զարգացման համար ներուժ կա»,-ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ալեքսանդր Ժուկովը նշել է, որ իր այցի նպատակը երկու երկրների սպորտի բնագավառներում համագործակցութան ամուր կապեր հաստատելն է, մասնավորապես, Օլիմպիական կոմիտեների միջև։ 

«Հայաստանը խորհրդային տարիներին հայտնի էր սպորտային ավանդույթներով։ Խորհրդային տարիներին Հայաստանում գործում էին կարևոր սպորտային բազաներ։ Մարզիկները, պատրաստվելով բազայում եղած բարձր մակարդակի պայմաններում, լավագույն արդյունքներ են ցույց տվել։ Այսօր էլ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է միջազգային մրցումներին»,-ասել է ՌԴ փոխվարչապետը։ Ըստ նրա` Ծաղկաձորում գտնվող սպորտային բազան պահանջարկ ունի նաև այսօր։ 

«Մենք պետք է զարգացնենք մեր համագործակցությունն այդ ուղղությամբ և օգտագործենք բոլոր հնարավորությունները։ Ռուսաստանի մարզիկները կարող են վերապատրաստվել Հայաստանում, մենք էլ մեր հերթին պատրաստ ենք տրամադրել մեր մարզիչների փորձը։ Կարող ենք հնարավորություններ ստեղծել, որ երկու երկրների թիմերը մրցումներին համատեղ պատրաստվեն։ Կարծում եմ, այս բնագավառում համագործակցությունը զարգացնելու համար լուրջ ներուժ կա»,-ավելացրել է ՌԴ փոխվարչապետը։ Ալեքսանդր Ժուկովը նշել է, որ հանդիպմանը ներկայացվել է նաև Սևանում իրականացվելիք ներդրումային մի ծրագիր, որով նախատեսվում է սպորտային բազա ստեղծել։ Ըստ փոխվարչապետի, դա կարող է լավագույն ձևով լրացնել Ծաղկաձորի մարզական բազային։ 

ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ ՌԴ փոխվարչապետի հետ կարծիքներ են փոխանակել Հայաստանի և Ռուսաստանի տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների վերաբերյա լ։ Դրանք վերաբերում են հիմնականում սոցիալական ոլորտին, մասնավորապես, կենսաթոշակային բարեփոխումներին, ինչպես նաև կրթական, առողջապահական բնագավառներին։ 

AMP
10/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.74
-0.08
Եվրո (EUR)
450.05
+0.94
Ռուբլի (RUR)
4.9299
+0.0179
Լարի (GEL)
141.25
-0.03
40716
-188
Արծաթ
451.43
-2.38