07/06/2010 12:49
ՀՀ ՏՄՊՊՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ ՀԱԿԱՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր մեկնում է Ռուսաստանի Դաշնություն` Սուզդալ քաղաքում հունիսի 8-10-ը մասնակցելու ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (МСАП) հերթական` 31-րդ նիստին:
Խորհրդի հերթական նիստում կքննարկվեն նախորդ` Հայաստանում տեղի ունեցած նիստի արձանագրությամբ ընդունված որոշումների կատարման ընթացքի, սպառողների շահերի պաշտպանության քաղաքականության իրականացման, համատեղ իրականացվող վարույթների արդյունքների մասին և մի շարք այլ հարցեր, տեղեկատվություն կտրվի վերջին երկու նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ԱՊՀ երկրներում հակամենաշնորհային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների վերաբերյալ և այլն:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնւմ են ՀՀ ՏՄՊՊՀ հանրության հետ կապերի գրասենյակից` ԱՊՀ ՀՔՄԽ 31-րդ նիստի ընթացքում զեկույցով հանդես կգա նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը: Զեկույցի թեման է «Հայաստանի հանրապետությունում իրականացվող Հակամենաշնորհային քաղաքականության վերլուծությունը և առաջարկություններ դրա կատարելագործման ուղղությունների վերաբերյալ` հաշվի առնելով ԱՊՀ անդամ երկրների լավագույն փորձը»:
Հայաստանի պատվիրակության կազմում են նաև ՀՀ ՏՄՊՊՀ աշխատակազմի ղեկավար Վահան Եզիազարյանը և Էկոնոմիկայի նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
Արծաթ
660.7
-19.08
10:58 17/10/26
10:30 17/10/26
19:07 16/10/26
17:12 16/10/26
16:15 16/10/26