Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ – ՀԱՅ-ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՉԵՆ ԳՏՆՎՈՒՄ ԲԱՎԱՐԱՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ
18/05/2011 17:11
Կիսվել

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ – ՀԱՅ-ՀՈՒՆԳԱՐԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՉԵՆ ԳՏՆՎՈՒՄ ԲԱՎԱՐԱՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակությանը:  Հանրապետության ղեկավարը հույս է հայտնել, որ Հունգարիայի խորհրդարանի նախագահի այցն իր նպաստը կբերի հայ-հունգարական հարաբերությունների խորացման և, հատկապես, միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում:
 
Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, և Հայաստանը շահագրգիռ է Հունգարիայի հետ զարգացնել հարաբերությունները: Նախագահի խոսքով, 2009թ. Հունգարիա կատարած իր պաշտոնական այցից հետո, այս տարի սպասվում է Հունգարիայի նախագահի այցը Հայաստան, ինչը վկայում է այդ հարաբերություններն ակտիվացնելու երկկողմ ջանքերի մասին: Նկատի առնելով, որ հայ-հունգարական առևտրատնտեսական կապերը դեռևս չեն գտնվում բավարար մակարդակի վրա, Սերժ Սարգսյանը կարևորել է երկու երկրների գործարարների միջև ակտիվ շփումներին օժանդակելը` տարբեր մակարդակի այցերի ժամանակ նրանց ևս ընդգրկելով պատվիրակությունների կազմում: 

Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հունգարիայի կողմից հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության և բարյացկամ վերաբերմունքի համար` ընդգծելով, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում հայ համայնքը կարող է զգալի դերակատարում ունենալ: 

Հանդիպման ընթացքում կարևորվել է ԵՄ-ն ներկայումս նախագահող Հունգարիայի հետ Արևելյան գործընկերության շրջանակներում ևս համագործակցության ընդլայնումը: Հունգարիայի Աժ նախագահ Լասլո Կյովերն իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին` փոխանցելով այդ ոլորտում Հունգարիայի շուրջ քսան տարվա փորձը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրների` կարևորելով տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Լասլո Կյովերը նշել է, որ Հունգարիան կարևորում է ազգերի ինքնորոշման իրավունքը: ԱԺ նախագահի կարծիքով, եթե այդ սկզբունքի նկատմամբ պատշաճ վերաբերմունք և բարի կամք դրսևորվի, հնարավոր կլինի շատ հակամարտություններ կարգավորել:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08