Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
05/04/2011 10:55
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյան երեկ` ապրիլի 4-ին, երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Սերբիայի Հանրապետություն: Հանրապետության ղեկավարի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Սերբիայի նախագահների առանձնազրույցը և երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Բանակցություններին հաջորդել է փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Մասնավորապես, ստորագրվել են երկու միջկառավարական համաձայնագրեր` «Օդային հաղորդակցությունների մասին», «Դիվանագիտական և ծառայողական/պաշտոնական անձնագրեր կրող անձանց մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին», ինչպես նաև «2011-2013թթ. մշակույթի բնագավառում համագործակցության մասին» գործնական ծրագիր Հայաստանի և Սերբիայի մշակույթի նախարարությունների միջև: Այնուհետև նախագահներ Սերժ Սարգսյանը և Բորիս Տադիչը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ամփոփել են բանակցությունների արդյունքները: 

Նախագահները բանակցությունների օրակարգը համարել են բավականին հագեցած, քննարկումները` արդյունավետ: Նրանք վերահաստատել են հարաբերություններն ամրապնդելու երկուստեք հանձնառությունը և ցանկությունը, արձանագրել, որ վերջին տարիներին բարձրաստիճան երկկողմ փոխայցելությունների և բազմակողմ ձևաչափերում կայացած բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում ակտիվացել է Հայաստանի և Սերբիայի միջև քաղաքական երկխոսությունը: Նախագահներ Սարգսյանը և Տադիչն ընդգծել են, որ Հայաստանի և Սերբիայի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում զարգանալու լուրջ ներուժ ունեն, և պայմանավորվել են լրացուցիչ ջանքեր ներդնել փոխգործակցության օրակարգին նոր բովանդակություն և դինամիկա հաղորդելու ուղղությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ իր սերբ գործընկերոջ խնդրանքով ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի մանրամասները: Նախագահները համաձայնել են, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և որ ուժի կիրառումն ու դրա սպառնալիքն անընդունելի են միջազգային իրավունքի տեսակետից:

Պաշտոնական այցի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև Սերբիայի վարչապետ Միրկո Ցվետկովիչի և Ազգային ժողովի նախագահ Սլավիցա Ջուկիչ Դեյանովիչի հետ: Վարչապետ Միրկո Ցվետկովիչի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-սերբական տնտեսական համագործակցությունը զարգացնելու և երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներն ընդլայնելու հնարավորություններին: Զրուցակիցներն ընդգծել են, որ ի թիվս մի շարք այլ ոլորտների, փոխգործակցության զգալի ներուժ կա զբոսաշրջության բնագավառում:

Նախագահ Սարգսյանը Սերբիայի ԱԺ նախագահ Սլավիցա Ջուկիչ Դեյանովիչի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Երեկոյան ի պատիվ պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի` Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08