Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
24/12/2010 11:05
Կիսվել

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը երեկ` դեկտեմբերի 23-ին, Հանրապետության ղեկավարին զեկուցել է Հանձնաժողովի գործունեության 2010թ. աշխատանքային ծրագրի կատարման վիճակի մասին, ներկայացրել առկա հիմնահարցերն ու 2011թ. հունվարին Հանձնաժողովի հերթական նիստում քննարկվելիք օրակարգային հարցերը, որոնք կնախանշեն տարվա ընթացքում Հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններն ու ակնկալվող արդյունքները: Նախագահին ներկայացվել է նաև Սևանա լճի էկոհամակարգի և ջրաբանական մոնիտորինգի ծրագիրը հաստատելու վերաբերյալ հարցը: Ծրագրով առաջարկվում է ստեղծել մոնիտորինգային դիտարկումների և գնահատումների նոր համակարգ և մոնիտորինգային տեղեկատվական բանկ: 

Վլադիմիր Մովսիսյանի հավաստմամբ, 2010թ. աշխատանքային ծրագիրը կատարվել է ամբողջությամբ և սահմանված ժամկետներում: Նախատեսված միջոցառումները հիմնականում ուղղված են եղել ջրի մակարդակի բարձրացմանը, ջրի մաքրության ապահովմանը և էկոհամակարգերի ու կենսաբազմազանության վերականգնմանը:

Նախագահը մի շարք հանձնարարություններ է տվել Հանձնաժողովին` ուղղված առաջին հերթին ափամաքրման աշխատանքներն արագ տեմպերով իրականացնելուն, որպեսզի հետագայում ջրի բարձրացմանը զուգահեռ մաքրման հետ կապված նոր խնդիրներ չառաջանան: Ընդգծվել է, որ եկող տարվա ընթացքում Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի գործունեությունը հիմնականում ուղղված է լինելու լճի ջրի մաքրության խնդիրների լուծմանը:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98