Պաշտոնական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 88.26+3.74 WTI - 82.49+3.29
COMEX:  GOLD - 4012.70+0.57 SILVER - 56.04+1.06
COMEX:  PLATINUM - 1612.50-0.01
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 162.36-0.01 EUR/GBP - 1.1439+0.03
FOREX:  EUR/USD - 1.1439+0.03 GBP/USD - 1.3453-0.06
STOCKS RUS:  RTSI - 786.94-3.26
STOCKS US: DOW JONES - 52146.42-0.77 NASDAQ - 25520.24-1.40
STOCKS US: S&P 500 - 7457.69-1.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 64141.12-4.03 TOPIX - 3919.21-2.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24562.24-1.78 SSEC - 3764.15-3.05
STOCKS EUR:  FTSE100 - 10600.37+0.27 CAC40 - 8338.81-0.47
STOCKS EUR:  DAX - 24830.98-0.34
17/07/2026  CBA:  USD - 366.85+0.28 GBP - 492.79-2.19
17/07/2026  CBA:  EURO - 419.24-0.85
17/07/2026  CBA:  GOLD - 47102-773 SILVER - 666.39-16.58
ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻՆ
10/09/2010 15:06
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բուլղարիայի տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի նախարար, հայ-բուլղարական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսանդր Ցվետկովին, ով Երեւանում է սեպտեմբերի 9-10-ը հիշյալ հանձնաժողովի 6-րդ նիստի անցկացման առիթով: 

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Բուլղարիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական ընդլայնումը բոլոր բնագավառներում` քաղաքական, տնտեսական, մշակութային: Այդ գործում, ըստ Հանրապետության ղեկավարի, էական է միջկառավարական հանձնաժողովի դերը, որը զգալի աշխատանք է կատարում հատկապես տնտեսական ոլորտում փոխգործակցության զարգացման, երկու երկրների գործարարների միջեւ շփումների ակտիվացման եւ նոր ծրագրերի իրագործման ուղղությամբ: 

Հանրապետության ղեկավարի խոսքով, երկու երկրների միջեւ առկա իրավապայմանագրային բավականին ընդգրկուն դաշտը լավ հնարավորություն է` զգալիորեն ընդլայնելու առեւտրատնտեսական կապերը: “Լիահույս եմ, որ հանձնաժողովի այս նիստը նոր հնարավորություններ կընձեռի երկու երկրների թե” պետական մարմիններին, եւ թե” գործարար շրջանակներին` գտնելու համագործակցության նոր եզրեր”, – ընդգծել է Նախագահը: 

Միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսանդր Ցվետկովը Նախագահ Սարգսյանին ներկայացրել է հանձնաժողովի երեւանյան նիստի ընթացքում կարեւոր մի շարք հարցերի շուրջ տեղի ունեցած քննարկումները, որոնք ներառել են տրանսպորտի, գյուղատնտեսության եւ հայ-բուլղարական փոխգործակցության տեսանկյունից հեռանկարային այլ ոլորտներ: Նա վստահեցրել է, որ այդ քննարկումների եւ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքները մոտ ապագայում արդեն տեսանելի կլինեն:

AMP
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
47102
-773
Արծաթ
666.39
-16.58