ՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՄՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆԻՆԿԵ ՕՄՍԵԻՆ ԵՎ ՄԱՐԿ ԼՅՈՒԻՍԻՆ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` մայիսի 18-ին, ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսին եւ Հայաստանի գծով առաքելության ղեկավար Մարկ Լյուիսին։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը դրական է գնահատել ԱՄՀ-ի հետ մեր երկրի համագործակցության արդյունքները, շնորհակալություն հայտնել առաքելությանը` արդյունավետ աշխատանքի համար։ Ըստ վարչապետի, առաքելության կատարած ուսումնասիրություններն ավելի տեսանելի են դարձնում ԱՄՀ արդի պատկերացումները համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառների եւ հաղթահարման ուղիների վերաբերյալ։
ԱՄՀ ներկայացուցիչները վերահաստատել են իրենց կազմակերպության պատրաստակամությունը` հնարավորինս օժանդակել Հայաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագրերի իրականացմանը։