Այլ Լուրեր

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 432.00+1.00 EUR SELL - 438.00+2.00
OIL:  BRENT - 101.10-1.85 WTI - 93.26-2.89
COMEX:  GOLD - 5001.00+0.14 SILVER - 79.53-1.16
COMEX:  PLATINUM - 2101.00-2.25
LME:  ALUMINIUM - 3399.50+0.12 COPPER - 12775.00-0.63
LME:  NICKEL - 17195.00-1.55 TIN - 46725.00-3.19
LME:  LEAD - 1929.50+1.29 ZINC - 3227.50-1.28
FOREX:  USD/JPY - 158.95-0.22 EUR/GBP - 1.1532+0.31
FOREX:  EUR/USD - 1.1532+0.31 GBP/USD - 1.3351+0.32
STOCKS RUS:  RTSI - 1109.15-1.64
STOCKS US: DOW JONES - 46993.26+0.10 NASDAQ - 22479.53+0.47
STOCKS US: S&P 500 - 6716.09+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 55239.40+2.87 TOPIX - 3717.41+2.49
STOCKS CHINA:  HANG SENG - 26025.42+0.61 SSEC - 4062.98+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10403.60+0.83 CAC40 - 7974.49+0.49
STOCKS EUR:  DAX - 23730.92+0.71
18/03/2026  CBA:  USD - 377.39-0.07 GBP - 504.04+1.15
18/03/2026  CBA:  EURO - 435.55+1.28
18/03/2026  CBA:  GOLD - 60871+255 SILVER - 973.28+15.23
ԹԵՀՐԱՆ-ԵՐԵՎԱՆ –  ԶՈՀԵՐԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ
18/07/2009 14:54
Կիսվել

ԹԵՀՐԱՆ-ԵՐԵՎԱՆ – ԶՈՀԵՐԻ ՄԱՍՈՒՆՔՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Թեհրան-Երեւան չվերթով այսօր Հայաստան տեղափոխվեցին հուլիսի 15-ին վթարի ենթարկված Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող «ՏՈՒ 154» ինքնաթիռի զոհերի մասունքները: Հատուկ սափորներով մասունքները տեղափոխեցին զոհերի հարազատներն ու ընտանիքի անդամները, որոնց «Զվարթնց» օդանավակայանի «Կարգո» սրահում դիմավորեցին եւ իրենց զորակցությունն ու ցավակացությունը հայտնեցին կառավարական հանձնաժողովի անդամները, եկեղեցու սպասավորները: Օդանավակայանում վթարի հետեւանքով զոհված ՀՀ 5 քաղաքացիների` Արա Սիրոյանի, Սուրեն Սողոմոնյանի, Գրիգոր Բարսեղյանի, Կարինե Մարգանյանի եւ Աշոտ Ներսիսյանի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություն կատարվեց:

Թեհրան-Երեւան չվերթն իրականացնում է Կասպյան ավիաուղիները, որի ներկայացուցիչը լրագրողներին տեղեկացրեց, որ օդանավն ու բոլոր ուղեւորներն ապահովագրված են եղել, եւ առաջիկայում նրանց հարազատներին փոխհատուցում տրամադրելու հարցը կլուծվի: Նրա խոսքով` «ՏՈՒ 154» ինքնաթիռները կարող են շահագործման հանձնվել 25-30 տարով: «Մեր ավիաընկերության ինքնաթիռների տեխնիկական վիճակը պարբերաբար զննվում է, դրանք համապատասխանում են սահմանված չափանիշներին, հակառակ դեպքում Հայաստանի ավիացիոն իշխանությունները չէին թույլատրի Հայաստանի հետ չվերթներ իրականացնել»,- նշեց Կասպյան ավիաուղիների ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ավիավթարի հետ կապված աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի նախագահությամբ: ՀՀ կառավարության որոշմամբ տուժած յուրաքանչյուր ընտանիքի հատկացվել է 1.5 մլն դրամ:  Բացի այդ, Երեւանի քաղաքապետարանին հատկացվել է 678 հազ. դրամ` դագաղներ, դիատար մեքենաներ հատկացնելու, գերեզմանատներում տարածքների հատկացման հարցը լուծելու եւ այլ աշխատանքների համար:

Բոլոր լուրերը վթարի մասին

AMP
18/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.39
-0.07
Եվրո (EUR)
435.55
+1.28
Ռուբլի (RUR)
4.5256
-0.0613
Լարի (GEL)
138.8
+0.06
60871
+255
Արծաթ
973.28
+15.23