ԹԵՀՐԱՆ-ԵՐԵՎԱՆ – ՔԱԳՎ. ՎԹԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ ՊԱՅԹՈՒՑԻԿՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը հերքել է վթարված Թեհրան-Երևան չվերթի Ту-154 ինքնաթիռում պայթուցիկ նյութերի կամ զինամթերքի առկայության փաստը: ՔԱԳՎ ներկայացուցչի խոսքերով քաղաքացիական ինքնաթիռներում չի կարող լինել որևէ տեսակի զենք և զինամթերք:
Հիշեցնենք, որ երեկ իտալական Corriere della sera պարբերականը գրել էր, որ Caspian Airlines ընկերության ինքնաթիռի վթարի և 168 մարդու մահվան պատճառ է հանդիսացել ինքնաթիռում գտնվող զինամթերքի և մասնավորապես նոր պայթուցիկների առկայությունը, որոնք Իրանից Հայաստանի և Սիրիայի միջոցով պետք է տեղափոխվեին Լիբանան և նախատեսված էին Հեզբոլլահ կազմակերպության համար: