ՃԳՆԱԺԱՄ. ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՐԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ
Ճգնաժամի պատճառով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը ստիպված է եղել 5 տոկոսով բարձրացնել ուսման վարձը: Եւ սա այն դեպքում, երբ նույն ճգնաժամի պատճառով նվազել է ուսանողների վճարունակությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր Լաերտ Հովհաննիսյանը հավատացրեց, որ վճարի չմուծման պատճառով ոչ մի ուսանող համալսարանից դուրս չի մնացել. այս խնդիրը լուծելու համար բուհում գործում է ուսման վարձերի զեղչման համակարգ: Այստեղ սահմանված է, որ վճարովի համակարգում սովորող 6000 ուսանողից շուրջ 600-ի վարձը պետք զեղչենք: Օրենքի համաձայն յուրաքանչյուր կիսամյակում մեր բուհում զեղչվում է մոտ 1000 ուսանողի վարձը պարբեր պատճառներով: Վարձի զեղչումը կատարվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հատուկ կատեգորիաների պատկանող ուսանողների համար, օրինակ` ծնողածուրկ, հաշմանդամ կամ զոհված ազատամարտիկների երեխաների ուսման վարձը: Կախված կատեգորիայից`վարձավճարի զեղչումը լինում է մոտ 20-80 տոկոսի չափով:
Լ. Հովհաննիսյանը նշեց, որ առաջին կուրսեցիների մոտ 85 տոկոսն արդեն վճարել են ուսման վարձերը, իսկ ուսման վարձավճարի վերջին ժամկետը մինչև սեպտեմբերի 20-ն է: Ուսման վարձի բարձրացումը ազդում է միայն առաջին կուրսեցիների վրա: