ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԵՇՏԱՑՆԵԼ ՎԻԶԱՅԻ ՌԵԺԻՄԸ ԴԵՊԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ
Եկող տարվանից Հայաստանը մաս-մաս բանակցություններ կսկսի Եվրամիության երկրների հետ` վիզայի ռեժիմի հեշտացման վերաբերյալ: Այսօր «Եվրոպական միության հետ տնտեսական ինտեգրման քաղաքական եւ տնտեսական ազդեցությունը. Հայաստանի հնարավորությունները եւ մարտահրավերները» թեմայով երկօրյա սեմինարի ժամանակ ԵՄ հանձնակատար, Կալլասի կաբինետի ղեկավար Հենրիկ Հոլոլեյը նշեց, որ հատկապես ճգնաժամի պայմաններում է մեծացել վստահության կարիքը Եվրամիության այլ երկրների միջեւ: Որպեսզի ԵՄ երկրները հեշտությամբ թույլ տան ՀՀ քաղաքացիների մուտքը Եմ, պետք է վստահ լինեն անվտանգության, անօրինական միգրացիայի եւ մի շարք այլ հարցերում: Նման քննարկումների արդյունքում Մոլդովան ու Ուկրաինան արդեն ստացել են մուտքի վիզայի հեշտացման մասին դրական պատասխան: