ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՄԵԿՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
Վերջին շրջանում ընդհատակից դուրս եկած եւ ինքնակամ իրավապահ մարմիններին ներկայացած հայտնի գործարար, արդեն նախկին ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հեռացել է Հայաստանից: Նրա գործերով զբաղվող գրասենյակը տեղեկացնում է, որ նա Հայաստանից բացակայելու է 2-3 շաբաթով` առողջական խնդիրների հետ կապված:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին «Մարտի 1»-ի գործով մեղադրվող այժմ արդեն ԱԺ նախկին պատգամավորը հանձնվել էր ՀՀ իրավապահ մարմիններին, որից կարճ ժամանակ անց իրավապահների կողմից ազատ էր արձակվել հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ: