Այլ Լուրեր

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 411.50-0.50 EUR SELL - 416.50-2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4067.60+0.52 SILVER - 58.66+1.49
COMEX:  PLATINUM - 1604.10+0.76
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64611.15-2.73 TOPIX - 4011.31-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 24963.23-0.98 SSEC - 3814.20-1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
24/07/2026  CBA:  USD - 365.87-0.08 GBP - 487.41-1.72
24/07/2026  CBA:  EURO - 416.43-0.86
24/07/2026  CBA:  GOLD - 47580-1307 SILVER - 690.02-8.15
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
02/10/2009 20:55
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ 90-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր ընկերության Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը զեկույցով հանդես եկավ Երևանի պետական համալսարանի 90-ամյակին նվիրված միջոցառմանը:

«Բիզնես և կրթություն. կորպորատիվ համագործակցություն» վերնագրով իր ելույթում Ռալֆ Յիրիկյանն անդրադարձավ այն դերին, որ կարող է խաղալ բիզնեսը Հայաստանում բարձրագույն կրթական համակարգի բարելավման և կատարելագործման հարցում` դարձնելով այն առավել համապատասխան շուկայի պահանջներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրենը մասնավորապես խոսեց ընկերության որդեգրած երկու սկզբունքներից` կորպորատիվ պատասխանատվությունից և նորարարական լուծումներից` լինի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում, թե հասարակության հետ հարաբերություններում:

Այս երկու սկզբունքներն են, որ դրդում են ՎիվաՍել-ՄՏՍ-ը զարգացնելու համագործակցությունը մեր երկրի կրթական հաստատությունների հետ. ընկերությունները, որոնք ունեն փորձառու և արհեստավարժ աշխատակիցներ և կառավարման ճկուն համակարգ, հաղթում են ռեսուրսների համար մղվող և օրեցօր սաստկացող մրցակցությունում: Սակայն դրա համար ընկերությունը պետք է բաց լինի առաջընթացի և նորարարությունների համար. ահա թե ինչու է ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակաբար տեխնոլոգիական և շուկայավարական լուծումներ փնտրում:

«Ինչու պետք է բիզնեսը համագործակցի կրթության ոլորտի հետ:  Ժամանակակից աշխարհում, անընդհատ մրցակցության պայմաններում շահում են այն ընկերությունները, որոնք հետևում են նորարարություններին և ապահովում են աշխատակազմի շարունակական ուսուցում` գործունեության հիմքում կարևորելով նորովի մոտեցումը և մտածելակերպը: Դա է երկրի զարգացման ճանապարհներից մեկը: Կարծում ենք, որ հարցերին պետք է մոտենալ ոչ միայն կոմերցիոն ընկերության տեսանկյունից, այլև` որպես կորպորատիվ քաղաքացի: Այդ առումով, ընկերության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է և լինելու է բարձրագույն կրթությունը:   ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայաստանյան բուհերին է ներկայացնում իր ձեռքբերումները, ուսանողներին և շրջանավարտներին հնարավորություն ընձեռելով տեսական գիտելիքները հարստացնել` ծանոթանալով տեխնոլոգիական նորարարություններին»,-նշեց պարոն Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 95.65 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

24/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.87
-0.08
Եվրո (EUR)
416.43
-0.86
Ռուբլի (RUR)
4.6763
+0.0228
Լարի (GEL)
139.27
-0.04
47580
-1307
Արծաթ
690.02
-8.15