Այլ Լուրեր

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
ՎԵՐՋԻՆ 20 ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱԳԱՂԹԵԼ ԵՆ ՄՈՏ 1 ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ
27/10/2009 19:11
Կիսվել

ՎԵՐՋԻՆ 20 ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱԳԱՂԹԵԼ ԵՆ ՄՈՏ 1 ՄԻԼԻՈՆ ՄԱՐԴ

Աշխարհում մոտ 700 մլն մարդ ներքին, 200 մլն` միջազգային միգրանտներ են` ըստ ՄԱԿ-ի «Հաղթահարելով խոչընդոտները. մարդկային շարժ եւ զարգացում» խորագրով Մարդկային զարգացման 2009թ-ի զեկույցի, որն այսօր ներկայացրեց ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջազգային միգրանտների 70 մլն-ը զարգացողից տեղափոխվում է զարգացած երկիր, իսկ շուրջ կեսը` իր տարածաշրջանի երկրներ: Նրանց մոտ 48 տոկոսը կանայք են. այս թիվը պահպանվել է վերջին հինգ տասնամյակների ընթացքում:

Միգրանտների եկամուտները սովորաբար ուղղվում են հայրենիքում նրանց ընտանիքներին եւ համայքներին: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենաաղքատ երկրների միգրանտներն ամենաշատ են շահում, զարգացած երկիր տեղափոխվելիս նկատվում է նրանց` միջինը 15 անգամ եկամտի մեծացում, կրթություն ստացողների թվի կրկնապատկում եւ 16 անգամ երեխաների մահացության թվի կրճատում: Հակառակ համատարած պատկերացումների` միգրանտները խթանում են տնտեսական զարգացումը: Ըստ զեկույցի` շարժը մարդկային ազատության կարեւոր տարրերից է, որից շահում են միգրանտները, նրանց ընտանիքները եւ ընդունող երկրները: Սակայն շարժման խոչընդոտները սահմանափակում են մարդկային զարգացումը խթանող միգրացիայի ամբողջ ներուժը: Զեկույցում նշվում է, որ կառավարությունները պետք է մի շարք հայեցակարգային բարեփոխումներ ձեռնարկեն միգրացիայից ստացվող օգուտների մեծացման եւ միգրանտների իրավունքների պաշտպանության համար: Զեկույցն առաջարկում է բարեփոխումներ այդ ոլորտում, մասնավորապես` բացել առկա մուտքի ուղիներն ավելի մեծ թվով աշխատողների համար, ապահովել միգրանտների հիմնական իրավունքները, նվազեցնել ֆինանսական պահումները միգրացիոն գործարքներից, գտնել համատեղ լուծումներ, որոնցից կշահեն թե ընդունող երկրները, թե միգրանտները:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության պետի տեղակալ Իրինա Դավթյանը, անդրադառնալով հայաստանյան իրականությանը, նշեց, որ այստեղ իրավիճակը փոքր-ինչ այլ է: Եթե աշխարհում մեծ թիվ են կազմում ներքին միգրանտները, ապա Հայաստանում հակառակն է: Վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է մոտ 1 մլն մարդ, իսկ երկրում տեղաշարժվել 172 հազարը: Ներքին տեղաշարժերի պատճառներից է ղարաբաղյան պատերազմը, եւ երկրաշարժը: Հայաստանից արտագաղթողների հիմնական մասը նախընտրում է Եվրոպան եւ ԱՄՆ-ը: Հայաստանի բնակիչները արտագաղթելու հիմնական պատճառը 90-ական թվականներին նշում էին գործազրկությունը, իսկ 2000թվականից սկսած` աշխատանք կա, սակայն վարձատրությունն է ցածր:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ, մարդկանց տեղաշարժումների շրջանակներն ու ծավալներն  այնքան են ընդլայնվել, որ դրանց հետ կապված խնդիրները լուծումներ են պահանջում գլոբալ մակարդակով: Ըստ նրա` այս զեկույցը տալիս է համապատասխան տեղեկատվություն տարբեր երկրների կառավարություններին իրենց քայլերը ճիշտ հաշվարկելու համար: «Հայաստանը միգրացիայի ոլորտում ունի բազմաթիվ խնդիրներ, սակայն վերջին տարիներին կատարած աշխատանքների արդյունքում արդեն զգալի ձեռքբերումներ ունենք: Միգրացիային վերաբերող խնդիրներն այսօր գլոբալ լուծումներ են պահանջում: Դրան հասնելու համար պետք է պետությունները համատեղ ուժերով գործեն: Այդ տեսանկյունից զեկույցը բավական օգտակար է, այն տալիս է անհրաժեշտ տեղեկատվություն հետագա գործողությունների համար»,-ասաց Վ. Տերտերյանը:

12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37