2011-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ ԿԱՆՑԿԱՑՎԻ
2011թ. հոկտեմբերի 12-21-ը Հայաստանում կանցկացվի հերթական մարդահամարը: Իսկ մինչ այդ` ապրիլի 14-23-ը, կանցկացվի փորձնական մարդահամար: Դրա իրականացման ծրագիրն այսօր հաստատեց Ազգային ժողովը:
Նախատեսվում է նաեւ ժողովրդագրական ցուցանիշների տեղեկատվական համակարգի համապատասխանեցում միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին` հանրապետության ժողովրդագրական իրավիճակի առավել ընդգրկուն ներկայացման նպատակով: Աշխատանքներ կտարվեն բնակչության բնական շարժի ցուցանիշների` ծննդյան, մահվան, ամուսնության, ամուսնալուծությունների ակտերի մշակման աշխատանքների կատարելագործման, բանակչության միգրացիայի հաշվառման այլընտրանքային եղանակների մշակման, բնակչության սեռատարիքային կազմի վերաբերյալ ցուցանիշների ամբողջականության ապահովման ուղղությամբ: Եռամյա ծրագրով նախատեսվում է ծրագրերի իրականացում տնտեսական, սոցիալական, կրթական, բնապահպանական եւ այլ ոլորտներում: