Այլ Լուրեր

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԱՐՎԵԼ ԵՆ
23/11/2009 19:09
Կիսվել

ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԱՐՎԵԼ ԵՆ

ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, պատասխանելով ինչպես եք վերաբերվում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ ինքը Թուրքիա-Հայաստան խաղին չի գնում, քանի որ գիտի, որ մեր թիմը պարտվելու է հարցին, մասնավորապես ասել է. «Ես դա բարոյական չեմ համարում: Օլիմպիական կոմիտեի նախագահը երբ նման հայտարարություն է անում` շատ վատ է, անգամ բարոյական չէ: Դա այն դեպքում, երբ Հայաստանի երիտասարդական հավաքականը հանդես է գալիս օլիմպիական ցիկլում: Թուրքիա-Հայաստան խաղից առաջ միմյանց հետ խաղում էին նույն երկրների երիտասարդական հավաքակականները: ՀՀ երիտասարդական հավաքականը խաղում էր Գագիկ Ծառուկյանի մրցաշարում: Ստամբուլ էին եկել 50-60 երիտասարդներ, մեր եռագույնն էին բացել եւ աջակցում էին Հայաստանի հավաքականին: Համոզված եմ` նրանցից ոչ ոք չէր մտածում, որ մեր ազգային հավաքականն ուժեղ է Թուրքիայի ազգային հավաքականից, բայց նաեւ համոզված եմ, որ նրանք բոլորը հույս ունեին եւ մտածում էին, որ մենք կհաղթենք: Իսկ Գագիկ Ծառուկյանի նման արտահայտությունը շատ է ինձ զարմացրել, բուլղարացի Վանգան է, ինչ է, որ կանխագուշակում է, թե մենք հաղթելու ենք կամ պարտվելու: Ցանկալի կլիներ, որ իր հսկա մարմնով, մուսկուլներով գար ու ներկա լիներ այդ խաղին, միգուցե մեր ազգային հավաքականը ոգեւորվեր Վանուշ Խանամիրյանի նման  եւ այդ դեպքում կունենայինք հաջողություն»:

ՀՖՖ նախագահի սույն խոսքերին ի պատասխան ԲՀԿ գրասենյակը տարածել է մի հայտարարություն, որտեղ ասված է, որ Գագիկ Ծառուկյանն այժմ գտնվում է երկրի սահմաններից դուրս, և, ցավոք սրտի, այս պահին չի կարող ինքն անձամբ պատասխանել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարություններին։ ԲՀԿ տարածած հայտարարության մեջ այնուհետև ասվում է. «Սակայն տեղին ենք համարում հիշեցնել, որ բարոյականության մասին խոսում են ոչ թե մեկ հայտարարությամբ, կամ էլ մեկ խոսքով, այլ այն ձևավորվում է մարդու տարիների աշխատանքի, նրա թողած ձեռագրի արդյունքում։ Եվ այդ առումով մեր ժողովուրդը լավ է տեսնում, թե ով ինչպես է ղեկավարում իրեն վստահված ոլորտը և ինչ հաջողություններ ունի այնտեղ։ Իսկ փաստն այն է, որ տարիներ շարունակ հայ մարզասեր հասարակության համար մի այնպիսի զգայուն ոլորտ, ինչպիսին ֆուտբոլն է, մնում է անմխիթար վիճակում։ Միթե՞ բարոյական է խոսել բարոյականության մասին, երբ մարզադաշտում ծեծի են ենթարկվում մարզասերները, որոնք ուղղակի խիզախություն են դրսևորում պահանջել ոլորտի պատասխանատուների հրաժարականը։ Կարծում ենք, նախևառաջ, այս հիմնախնդիրներն ունեն շուտափույթ լուծման կարիք, որպեսզի հայ շարքային մարզասերը վերջնականապես ականատես լինի ոլորտի դրական տեղաշարժերին»:

Հիշեցնենք, որ անցյալում ևս Ռուբեն Հայրապետյանի և Գագիկ Ծառուկյանի լարված հարաբերությունների մասին լուրեր են եղել, մասնավորապես «Բջնի» գործարանի հետ կապված, սակայն այն ժամանակ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ ինքը և Գագիկ Ծառուկյանն ընկերներ են, և «Բջնի» գործարանի պատճառով չեն ընդհարվի: Հույս հայտնենք, որ հայկական սպորտը ևս երկու հայտնի գործարարների հարաբերությունների վատթարացման պատճառ չի հանդիսանա:

AMP
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90