ԽՈԶԻ ԳՐԻՊ – A H1N1 – ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻ ԹԻՎՆ ՀԱՍԱՎ 25-Ի, ՆՐԱՆՑԻՑ 22-Ն ԱՐԴԵՆ ԱՌՈՂՋԱՑԵԼ ԵՆ
ՀՀ առողջապահության նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 24-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է գրիպով H1N1 կասկածելի 25 հիվանդ: Հիվանդներից 22-ը բուժում ստանալուց հետո առողջացել և հիվանդանոցից դուրս են գրվել, իսկ մնացածները շարունակում են ստանալ համապատասխան բուժում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում: Հիվանդներն ունեն առողջացման դրական դինամիկա:
Առաջին 5 հիվանդի լաբորատոր հետազոտության համար վերցված նմուշները ուղարկվել են Լոնդոնի ռեֆերենս լաբորատորիա, որտեղ և վերահաստատվել են:
Խոզի գրիպի մասին բոլոր նորությունները կարդալու համար սեղմեք այստեղ: