Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
ԽՈԶԻ ԳՐԻՊ – A H1N1 – 25 ՀԻՎԱՆԴ, ԿԱ ՆԱԵՎ ՄԱՀՎԱՆ 1 ԴԵՊՔ. ԽՍՏԱՑՎՈՒՄ Է ՌԵԺԻՄԸ ՆԱԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ
24/11/2009 19:58
Կիսվել

ԽՈԶԻ ԳՐԻՊ – A H1N1 – 25 ՀԻՎԱՆԴ, ԿԱ ՆԱԵՎ ՄԱՀՎԱՆ 1 ԴԵՊՔ. ԽՍՏԱՑՎՈՒՄ Է ՌԵԺԻՄԸ ՆԱԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում գտնվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների, ինչպես նաեւ անձնակազմի շրջանում գրիպի եւ սուր շնչառական վիրուսային վարակների կանխարգելման նպատակով քրեակատարողական հիմնարկներում խստացվել է սանիտարահակահամաճարակային ռեժիմի պահպանման, կալանավորված անձանց եւ դատապարտյալների, ինչպես նաեւ անձնակազմի շրջանում գրիպով եւ սուր շնչառական վիրուսային վարակներով հիվանդների հայտնաբերման, մեկուսացման եւ կանխարգելման գործընթացների նկատմամբ հսկողությունը:

Անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար քրեակատարողական հիմնարկների բժշկական սպասարկման բաժիններում առանձնացվել են մեկուսարաններ, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում նախատեսվել է եւ անհրաժեշտության դեպքում կառանձնացվի կարանտինային բաժանմունք` գրիպով եւ սուր շնչառական վիրուսային վարակներով հիվանդների մեկուսացված մասնագիտացված բժշկական օգնութուն կազմակերպելու համար: Վիրուսի ներթափանցումը քրեակատարողական հիմնարկներ կանխելու նպատակով հնարավորինս սահմանափակվել են կալանավորված անձանց եւ դատապարտյաներին տրամադրվող տեսակցությունները:

Քրեակատարողական ծառայությունը համալրված է համապատասխան դեղորայքի եւ բժշկական պարագաների պաշարներով` անհրաժեշտության դեպքում գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսով հարուցված հիվանդության դեմ պայքարելու համար:

Հայաստանում  A/H1N1 գրիպով վարակվածների թիվն այսօր եղել է 25, որոնց մեծ մասը բուժվել են եւ դուրս գրվել հիվանդանոցից: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, այժմ  2 հիվանդ  բուժում են ստանում հիվանդանոցում, նրանց վիճակը լավ է, եւ 2-3 օրից բուժումն ավարտելուց հետո դուրս կգրվեն:  «Այս պահին որեւէ տագնապալի բան չունենք. ամեն ինչ վերահսկվում է, եւ ես հույս ունեմ այդպես էլ կշարունակվի»,- նշեց Հ. Քուշկյանը: Նախարարը հաստատել է, որ եղել է մահվան մեկ դեպք, սակայն հիվանդն ընդունվել է ծայրահեղ ծանր վիճակում` սիրտ-անոթային, թոքային- շնչառական անբավարարությունով եւ ունեցել է սեզոնային A տիպի գրիպ: «Եթե հաստատվի այլ տիպի գրիպ, մենք կտեղեկացնենք այդ մասին: Նրա հիմնական հիվանդությունը, սակայն,  եղել է խրոնիկ»,- նշել է նախարարը:

Խոզի գրիպի մասին բոլոր նորությունները կարդալու համար սեղմեք այստեղ:

AMP
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6