ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է 143 ՀԱՏ 1000 ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ ԿԵՂԾ ԹՂԹԱԴՐԱՄ
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողները նոյեմբերի 25-ին Կոմիտասի պողոտայից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Արմեն Բ.-ին, որի մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 1.000 դրամ անվանական արժեքով 143 հատ կեղծ թղթադրամ, կապարից պատրաստված 1 ինքնաշեն կաստետ եւ արտասահմանյան արտադրության ծալովի դանակ` 10 սմ շեղբի երկարությամբ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: