
ԽՈԶԻ ԳՐԻՊ – A H1N1 – ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՀԱՍԱՎ 80-Ի. ՄԱՀԱՑԵԼ ԵՆ ՀՂԻ ԿԻՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱՄԱՐԴ
ՀՀ առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը հայտնել է, որ Հայաստանում խոզի գրիպով (A/H1N1) հիվանդների թիվն հասել է 80-ի: Ցավալի է, բայց Հայաստանում գրանցվել են խոզագրիպից մահացության առաջին դեպքերը: Շուշան Հունանյանի խոսքերով մահացել են 2 հոգի` հղիության 6-րդ ամսում գտնվող մեկ կին և մեկ երիտասարդ տղամարդ, որոնք հիվանդանոց են հասցվել հիվանդության վերջին շրջանում` չափազանց ծանր վիճակում:
Խոզի գրիպի մասին բոլոր նորությունները կարդալու համար սեղմեք այստեղ: