2010-ԻՆ ԱՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ԿՆՇՎԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-ԻՆ
2010 թվականին Սուրբ Սարգսի տոնը կնշվի հունվարի 30-ին: Երիտասարդների եւ սիրո արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնը նշման 35 օրվա տեղաշարժ ունի` կախված Ս. Հարության տոնից:
Տոնի առթիվ կկազմակերպվեն բազմաթիվ տոնախմբություններ: Արարատյան հայրապետկան թեմն այս տարի եւս հայտարարում է սիրո իրական պատմությունների եւ երիտասարդ ստեղծագործողների մրցույթ:
Հունվարի 30-ին Ս. Սարգիս անունը կրող եկեղեցիներում կմատուցվի տոնական պատարագ: Հոգեւորականները կօրհնեն բոլոր երիտասարդներին եւ տոնի մասին պատմող գունազարդ բացիկներ կնվիրեն: Բացիկները կբաժանվեն Երեւան քաղաքի բոլոր եկեղեցիներում:
Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: