ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ը ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՑԿԱՑՆԻ ԽՍՏԱՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դեկտեմբերի 25-ից անցել է խստացված ծառայության, որը շարունակվելու է մինչեւ 2010 թ-ի հունվարի 14-ը: Ինչպես տարվա ամփոփիչ ասուլիսում այսօր ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը, նախատոնական եւ տոնական օրերին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ներողամիտ են լինելու վարորդների նկատմամբ, բայց միայն այն դեպքում, երբ նրանց կարգազանցությունը չի սպառնում այլ քաղաքացիների կյանքին:
Մ. Օհանյանը դեմ է կոպիտ խախտումներին, հատկապես` հարբած վիճակում ավտոմեքենա վարելուն: Նման դեպքում, ըստ նրա, գինովցածը իրավունք չունի նստելու ավտոմեքենայի ղեկին: ՀՀ ճանապարհային ոստիկանության պետը հորդորեց վարորդներին ուշադիր վարել եւ պատճառ չդառնալ դժբախտ պատահարների: