
«ՄՈՍԿՎԱ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴԱՀԼԻՃԻ ՏԵՂՈՒՄ ԳՏՆՎԱԾ ՍՈՒՐԲ ՊՈՂՈՍ-ՊԵՏՐՈՍ ԵԿԵՂԵՑԻՆ
Այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում գործադիրը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով հաստատվել էր Երեւան քաղաքի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը։ Կառավարությունն ընդունել է «Մոսկվա կինոթատրոն» ՍՊԸ տնօրենության առաջարկությունը Երեւանի Աբովյան 18 հասցեում գտնվող սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան տեղում նոր եկեղեցի կառուցելու համար։