
PicsArt-ն աշխարհի 18-րդ ամենաշատ ներբեռնված հավելվածն է
Հպարտանալու առիթ ունենք. հայկական PicsArt-ն արդեն վեցերորդ եռամսյակն է, ինչ աշխարհի 18-րդ ամենաշատ ներբեռնված հավելվածն է՝ առավել քան 50 միլիոն ներբեռնմամբ։
Աշխարհի ամենաշատ ներբեռնված հավելվածների 20-յակը գլխավորում է Zoom-ը, որին հաջորդում են TikTok-ը, Facebook-ը, WhatsApp-ը, Instagram-ը, Messenger-ը։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։