Այլ Լուրեր

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 389.00+0.50
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00+0.00
OIL:  BRENT - 72.07+0.50 WTI - 68.28+0.56
COMEX:  GOLD - 2617.30-0.30 SILVER - 31.09+1.40
COMEX:  PLATINUM - 959.50-0.50
LME:  ALUMINIUM - 2563.00-2.19 COPPER - 9142.00-3.19
LME:  NICKEL - 15897.00-3.05 TIN - 30208.00-4.55
LME:  LEAD - 2024.00+0.00 ZINC - 2938.00-1.39
FOREX:  USD/JPY - 154.83+0.85 EUR/GBP - 1.0618-0.23
FOREX:  EUR/USD - 1.0618-0.23 GBP/USD - 1.2738-0.79
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43910.98-0.86 NASDAQ - 19281.40-0.09
STOCKS US: S&P 500 - 5983.99-0.29
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8025.77-1.22 CAC40 - 7226.98-2.69
STOCKS EUR:  DAX - 19033.64-2.13
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
Rolls-Royce-ը 7,1 մլրդ դոլարի վնաս է կրել 2020 թվականի առաջին կիսամյակում
27/08/2020 15:19
Կիսվել

Rolls-Royce-ը 7,1 մլրդ դոլարի վնաս է կրել 2020 թվականի առաջին կիսամյակում

Մեծ Բրիտանիայի Rolls-Royce (RR) ընկերությունը, որը շարժիչներ Է մատակարարում այնպիսի ինքնաթիռների համար, ինչպիսիք են Boeing 787-ը եւ Airbus A350-ը, հայտարարել Է այս տարվա առաջին կիսամյակում ռեկորդային կորուստների մասին՝ 5,4 միլիարդ ֆունտ (ավելի քան 7,1 միլիարդ դոլար) մինչեւ հարկերի պահումը: Այդ մասին Է վկայում RR-ի՝ օգոստոսի 27-ին տարածված հաշվետվությունը, ընկերություն, որն ապրում Է պատմության մեջ արտադրության ամենախոշոր վերակազմակերպումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Rolls-Royce-ն օգոստոսի 26-ին հավաստել Է երկու գործարանների փակումն Անգլիայի Նոթինգեմփշիրի եւ Լանքաշիրի կոմսություններում՝ Մեծ Բրիտանիայում 3 հազար աշխատատեղ կրճատելու մտադրության կապակցությամբ: Իսկ ընդամենը RR-ն պլանավորում Է առնվազն 9 հազար աշխատատեղ կրճատել ամբողջ աշխարհում կամ աշխատակիցների ընդհանուր թվի ավելի քան 17 տոկոսը, որպեսզի ադապտացվի ավիացիոն շուկայի նոր իրողություններին կորոնավիրուսի համավարակից հետո ընկած ժամանակամիջոցում եւ տարեկան 1,3 միլիարդ ֆունտ (1,59 միլիարդ դոլար) տնտեսի:

Ինչպես հայտարարել Է RR-ի գործադիր տնօրեն Ուորեն Իսթը BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիային, այս տարի Rolls-Royce-ից արդեն հեռացել Է 4,5 հազար մարդ:

Սկզբնական պլանների համաձայն՝ ընկերությունը պետք Է 2020 թվականին մատակարարեր 500 ռեակտիվ շարժիչ, բայց այժմ այն կպատրաստի այդ թվի սոսկ կեսը պահանջարկի անկման պատճառով: Իսթի գնահատմամբ՝ շարժիչների պահանջարկն անցյալ տարվա վերջին մակարդակում կվերականգնվի ոչ շուտ, քան մինչեւ 2025 թվականը: Rolls-Royce-ն ավիացիոն շարժիչների խոշորագույն արտադրողներից մեկն Է աշխարհում: Ընկերությունում աշխատում Է 52 հազար մարդ, նրանցից 23 հազարը Մեծ Բրիտանիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21