
Արցախում կառուցվել է չորրորդ բլոկ-մոդուլային ավանը
Արցախում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողների տեղակայման պայմանների բարելավման նպատակով Ռուսաստանի Պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետների կողմից ամենակարճ ժամկետում Խաչմաչ բնակավայրում կառուցվել է հերթական բլոկ-մոդուլային ավանը:
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Արդեն չորրորդ նման ավանն է, որը կառուցվել է խաղաղապահ զորակազմի զինծառայողների համար: Այդպիսի բլոկ-մոդուլային ավանն ապահովում է զինծառայողների համար հարմարավետ կենսապայմաններ` էլեկտրամատակարարում, ինքնավար ջեռուցում, սանհանգույցներ, ջրամատակարարում, ջրահեռացում…
Յուրաքանչյուր ավանի տարածքում կա արհեստական ծածկույթով մարզադահլիճ, բաղնիք, բժշկական կետ, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, ժամանցի սենյակ, գրասենյակ, ճաշարան, ինչպես նաեւ մթերային պահեստ»,- նշված է հաղորդագրության մեջ: