Այլ Լուրեր

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Գյուղերի բնակիչները կկարողանան դեղորայք պատվիրել Հայփոստի փոստային բաժանմունքներում
03/02/2021 12:48
Կիսվել

Գյուղերի բնակիչները կկարողանան դեղորայք պատվիրել Հայփոստի փոստային բաժանմունքներում

Հայաստանի բոլոր մարզերի բնակիչներն արդեն կարող են դեղեր պատվիրել և առավելագույնը երեք օրվա ընթացքում ստանալ իրենց փոստային բաժանմունքներում: Այս մասին հայտնում են «Հայփոստ» ՓԲԸ-ից:

Նույնիսկ ամենահեռավոր մարզերի բնակիչները կարող են պատվիրել բոլոր դեղերը, որոնք առկա են Երևանում:

Հայփոստը ՀՀ առողջապահության նախարարությունից ստացել է դեղատնային գործունեության լիցենզիա: 2020թ. դեկտեմբերին Հայաստանի մարզերի 10 գյուղերում սկսվել էր պիլոտային ծրագիրը: Այսօր արդեն ծրագիրը գործում է բոլոր մարզերի բոլոր 757 փոստային բաժանմունքներում:

«Գյուղում՝ ինչպես քաղաքում» կարգախոսի ներքո ամռանը մեկնարկած Հայփոստի զարգացման նոր ընդգրկուն ծրագրի շրջանակներում, նախատեսվում է գյուղական համայնքներում ավելի հասանելի դարձնել ինչպես պետական, ֆինանսական, բանկային, այնպես էլ կոմերցիոն մի շարք ծառայություններ:

Էական է, որ Հայփոստում պատվիրված դեղերի գինը նույնն է, ինչ Երևանի դեղատներում:

«Այս նախաձեռնությունը բավական լուրջ սոցիալական խնդիր է լուծում մարզերի հատկապես գյուղական վայրերի բնակիչների համար: Սա է պատճառը, որ տասը գյուղական բնակավայրերում մեկուկես ամիս առաջ մեկնարկած պիլոտային ծրագիրը հնարավորինս արագ վերջնական տեսքի բերվեց և այժմ Երևանից բացի, բոլոր բնակավայրերի փոստային բաժանմունքներում հնարավոր է պատվիրել և առավելագույնը երեք օրում ստանալ այդ դեղորայքը տեղում: Երբեմն որոշ դեղորայք չի լինում նույնիսկ մարզկենտրոնի դեղատներում, երբեմն հնարավոր չէ ամենապարզ դեղերն անգամ  ձեռք բերել, որովհետև տվյալ գյուղում չկա դեղատուն: Այժմ խնդիրը կլուծվի  ընդամենը Հայփոստի բաժանմունք այցելելով և պատվիրելով անհրաժեշտ դեղորդայքը: Ի դեպ, շատ շուտով Հայաստանում, Հայփոստի միջոցով հնարավոր կլինի դեղեր պատվիրել արտասահմանից, նույնիսկ բավական դժվար գտնվող և թանկարժեք դեղեր»,- նշում է Հայփոստի տնօրեն Հայկ Կարապետյանը:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41