Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Արցախում պատերազմի ընթացքում վնասված ավելի քան 6900 շինությունից 45-ն ավերվել է հիմնովին
19/02/2021 15:30
Կիսվել

Արցախում պատերազմի ընթացքում վնասված ավելի քան 6900 շինությունից 45-ն ավերվել է հիմնովին

Արցախի տարածքում առայսօր հաշվառվել է 44-օրյա պատերազմի ընթացքում հրետակոծությունից վնասված 6943 շենք-շինություն, որից 4435-ը` Ստեփանակերտում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

«Այդ թվում Ասկերանի շրջանում գրանցվել է պատերազմի հետևանքով վնասված 250 շինություն, Մարտունու շրջանում` 1300, Մարտակերտում` 658:Շինարարական վերականգնողական ու վերանորոգման աշխատանքներ են սկսվել Ստեփանակերտի 600 շինություններում, որոնցից արդեն ավարտվել են 270-ի աշխատանքները: Ասկերանում 50 շինությունից ավարտվել է 20-ի շինարարությունը, Մարտունում` 210-ից՝ 72-ի, իսկ Մարտակերտում՝ 46-ից՝ 7 շինությունում ընթացող վերականգնման շինաշխատանքները:Ներկայումս, ընդհանուր առմամբ, Արցախի   տարածքում շինարարական աշխատանքներ են ընթանում 930 բնակելի շինություններում: Հրետակոծությունից վնասված պատուհանների և դռների փոխարինման աշխատանքներ են ընթացել 2620 քաղաքացիների բնակարաններում, իսկ 1915 բնակչի տրամադրվել է շինանյութ»,-մանրամասնեց Սարգսյանը:

Քաղաքաշինության նախարարի խոսքով,  ըստ փորձագիտական եզրակացության՝ մասնավորապես Ստեփանակերտում գրանցվել է ռազմական գործողությունների հետևանքով հիմնովին ավերված 23 շինություն, որոնց նախագծերն արդեն պատվիրված են և շուտով կմեկնարկեն նաև շինարարական աշխատանքները:Մարտունիում հիմնովին ավերվել է 17 տուն, Ասկերանում` 5, Արցախի մյուս շրջաններում հիմնովին ավերված տներ չեն գրանցվել:

«Մայրաքաղաքում և շրջկենտրոններում ընթանում են նաև հին բնակֆոնդի վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ: Նախատեսվում է՝ մինչև ընթացիկ տարվա մայիս, ունենալ լիովին նախապատրաստված տարածքներ՝1500 արագ հավաքվող կոնստրուկցիաներով տների համար»,-ասաց Արցախի քաղաքաշինության նախարարը՝ հավելելով, որ հանրապետության ամբողջ տարածքում շինարարական աշխատանքներն իրականացնում են ընդհանուր առմամբ՝ 112 կազմակերպություն:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91