Այլ Լուրեր

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
«Նոր էջ». նոր հնարավորություն պատերազմին մասնակցած երիտասարդներին
15/03/2021 15:50
Կիսվել

«Նոր էջ». նոր հնարավորություն պատերազմին մասնակցած երիտասարդներին

Հունվարից մեկնարկել է «Նոր էջ» սոցիալական պատասխանատվության նախագիծը, որի նպատակն է աջակցել 18-30 տարեկան երիտասարդներին, որոնք մասնակցել են Արցախյան պատերազմին եւ զորացրվել։ Նախագծի անդամները պլանավորում են իրականացնել մասնագիտական կողմնորոշման, ուսուցման և զարգացման ծրագրեր, որոնք կօգնեն երիտասարդներին վերաիմաստավորել սեփական ներուժն ու հնարավորությունները։

Նախաձեռնությունը պլանավորում է ընդգրկել 1000 երիտասարդի եւ նրանց հնարավորություն տալ նոր հմտություններ ձեռք բերել եւ աշխատաշուկա մուտք գործել։

«Նոր էջ» նախագիծը նախաձեռնել եւ մշակել է «Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիա»-ն՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության աջակցությամբ։

Մարտի 10-ին բիզնես ընկերությունների ներկայացուցիչներ, ղեկավարներ, մարդկային ռեսուրսների ոլորտի տարբեր մասնագետներ ներկա էին ծանոթանալու «Նոր էջ» նախագծին եւ կարողանալու իրենց հարցերն ուղղել նախաձեռնողներին։ Ելույթով հանդես եկավ «Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիա»-ի նախագահ եւ «Նոր էջ» ծրագրի նախաձեռնող Արփի Կարապետյանը, որն իր ելույթում նշեց, որ հանդիպման նպատակն է ծրագրի մասին մանրամասներ ներկայացնել եւ հնարավորություն տալ գործատուներին ծանոթանալ պլանավորվող աշխատանքներին։ Նա իր խոսքում նշեց, որ թեեւ նախագծի նշաձողում գրված է, որ պետք է մասնակցեն 1000 երիտասարդ, բայց այդ թիվն արդեն հատել է եւ դիմողների թիվը շատանում է, ուստի շատ կարեւոր է նաեւ, որ այդ թվին զուգահեռ աճի իրենց միացող գործատուների թիվը։

Նախագծին մասնակցության հայտը լրացվում է օնլայն, իսկ այն լրացրած մասնակիցներն անցնելու են հարցազրույց, որ պարզվի նրանց հետաքրքրությունների շրջանակը եւ կարողությունները։

Արփի Կարապետյանը նկատում է, որ կան երիտասարդներ, որոնք մասնագիտական կողմնորոշում դեռեւս չունեն, դպրոցն ավարտելուց հետո բանակում են ծառայել եւ վերադառանալով դժվարանում են իրենց որեւէ ոլորտում գտնել, կան նաեւ այնպիսի երիտասարդներ, որոնք ունեն մասնագիտություն, տիրապետում են որեւէ արհեստի, բայց փաստ չէ, որ սթրես տանելուց հետո իրենց արժեհամակարգը չի փոխվել, ուստի կարեւոր է հասկանալ՝ ինչ են ուզում այս երիտասրադները, որտեղ է նրանց մոտիվացիան։

Նախաձեռնությունը ոչ թե տալիս է աշխատանք երիտասարդներին, այլեւ փոխանցում հմտություններ եւ գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են աշխատաշուկայում, իսկ մնացածն աշխատող-գործատու հարաբերությունների դաշտում է լուծվելու։ Գործընթացն ավելի հեշտացնելու համար հարցում են անում գործատուների շրջանում՝ հասկանալու՝ ինչ հաստիքներ կան, որոնք կարող են տրամադրել, եւ պետք է նշել նաեւ՝ ինչ հմտություններ են պետք այդ հաստիքի համար։

Նախագծի իրականացման գործընկերներից Արթուր Ազիզյանն ասում է, որ սա լայնածավալ նախագծի ընդամենը մի մասն է, և ամբողջ գործընթացը լրջորեն մտածվել, նախագծվել և իրականացվում է տարբեր ոլորտների հմուտ մասնագետների կողմից:

Նախագիծը դեռեւս առաջնային փուլում է, մշակվել է գործիքակազմը, իսկ մինչեւ ապրիլի կեսը պետք է ամբողջ տեղեկատվությունը հավաքագրվի՝ թրեյներներ, մենթորներ, վարպետներ, մյուս կողմից ՝ երիտասարդների մասին ինֆորմացիայի հավաքագրումն է եւ գործատուներին ուղղված հարցումները։ Հաջորդ փուլը կլինի վերլուծություն՝ ում ինչ է պետք, իսկ հաջորդիվ՝ ուսուցման փուլն է։

Թրեյներները լինելու են այն անձինք, որոնք գրանցվել են՝ նախապես լրացնելով հայտը։ Նախագծին միացել են 105 գործատու, սակայն նշաձողը 500-ն է։ Նամակներ ուղղել են 1000-ից ավելի գործատուների։ Նրանց ուղարկված հարցաթերթիկներում նշվում է նաեւ՝ արդյոք կարո՞ղ են աշխատել հաշմանդամություն ունեցող անձանց հետ, եւ ի՞նչ պայմաններով։

Ի դեպ, նախաձեռնության անդամները հանդիպումներ են ունեցել ոչ միայն հնարավոր գործատուների, այլ նաև  պետական մարմինների ներկայացուցիչների հետ։

«Նոր էջ». նոր հնարավորություն պատերազմին մասնակցած երիտասարդներին

«Նոր էջ». նոր հնարավորություն պատերազմին մասնակցած երիտասարդներին

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85