Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Փորձագետները կազմել են 2021 թվականին աշխարհում կյանքի համար լավագույն քաղաքների վարկանիշը
09/06/2021 13:27
Կիսվել

Փորձագետները կազմել են 2021 թվականին աշխարհում կյանքի համար լավագույն քաղաքների վարկանիշը

Օքլենդն ստացել է կյանքի որակի մակարդակով աշխարհի լավագույն քաղաքի տիտղոսը եւ գլխավորել բրիտանական The Economist հանդեսի Economist Intelligence Unit (EIU) վերլուծական ստորաբաժանման վարկանիշը: Global Liveability Index 2021 զեկույցը հունիսի 9-ին ներկայացվել է EIU ընկերության կողմից։

Նոր Զելանդիայի խոշորագոյն քաղաքը գերազանցել է Օսակային եւ Ադելաիդային մոլորակի 140 լավագույն քաղաքների վարկանիշում: Մասնագետներն աշխարհի քաղաքներում գնահատել եւ համեմատել են կյանքի որակի մակարդակը մի քանի ցուցանիշներով. զարգացման կայունությունը, մշակույթը, էկոլոգիան, առողջապահությունը, կրթությունը եւ ենթակառուցվածքը: Օքլենդն ստացել է 96 բալ՝ 1,8 բալով ավելի, քան Օսական (Ճապոնիա): Հաջորդ տեղերն զբաղեցրել են Ադելաիդան (Ավստրալիա)՝ 94 բալով, Վելինգտոնը (Նոր Զելանդիա) եւ Տոկիոն (Ճապոնիա)՝93,7 բալ եւ Փերտը (Ավստրալիա)՝ 93,3 բալ:

Նաեւ աշխարհի առաջին 10 լվագույն քաղաքների մեջ են մտել Շվեյցարիայի Ցյուրիխը եւ Ժնեւը, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար յոթերորդ եւ ութերորդ տեղերը, Ավստրալիայի Մելբուռնը, որը երկրորդից իջել է իններորդ տեղը, եւ Բրիսբենը, որը եզրափակել է առաջատարների տասնյակը: Ասիա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ութ քաղաքներ հայտնվել են առաջին տասնյակում, մինչդեռ Եվրոպայի եւ Կանադայի մեգապոլիսներն զգալիորեն զիջել են իրենց դիրքերը խիստ սահմանափակումների հետեւանքների պատճառով:

Օքլենդը բարձրացել է առաջին տեղը, քանի որ իշխանությունները հաջողությամբ են զսպել COVID-19-ի տարածումը՝ քաղաքին թույլ տալով մնալ բաց, ինչն էլ ապահովել է բարձր գնահատակաները»,- նշել են վարկանիշի հեղինակները: Ցուցակում վերջին տեղն զբաղեցրել է Դամասկոսը (Սիրիա), իսկ դրանից առաջ տեղեր են զբաղեցրել Լագոսը (Նիգերիա), Փորտ Մոսբին (Պապուա – Նոր Գվինեա) եւ Դաքան (Բանգլադեշ), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28