Այլ Լուրեր

USD BUY - 377.00+0.00 USD SELL - 380.50+0.50
EUR BUY - 442.00+0.00 EUR SELL - 448.00+1.50
OIL:  BRENT - 66.29+2.71 WTI - 61.07+2.06
COMEX:  GOLD - 4976.20+0.46 SILVER - 100.93+5.16
COMEX:  PLATINUM - 2741.30+4.17
LME:  ALUMINIUM - 3115.00+0.00 COPPER - 12810.00+0.00
LME:  NICKEL - 17996.00+0.00 TIN - 51417.00+0.00
LME:  LEAD - 2022.00+0.00 ZINC - 3175.50+0.00
FOREX:  USD/JPY - 155.64-1.87 EUR/GBP - 1.1825+0.69
FOREX:  EUR/USD - 1.1825+0.69 GBP/USD - 1.3641+1.13
STOCKS RUS:  RTSI - 1152.34+0.49
STOCKS US: DOW JONES - 49098.71-0.58 NASDAQ - 23501.24+0.28
STOCKS US: S&P 500 - 6915.61+0.03
STOCKS JAPAN:  NIKKEI - 53846.87+0.29 TOPIX - 3629.70+0.37
STOCKS CHINA:  HANG SENG - 26749.51+0.45 SSEC - 4136.16+0.33
STOCKS EUR:  FTSE100 - 10143.44-0.07 CAC40 - 8143.05-0.07
STOCKS EUR:  DAX - 24900.71+0.18
23/01/2026  CBA:  USD - 379.07-0.01 GBP - 512.73+3.02
23/01/2026  CBA:  EURO - 444.84+1.58
23/01/2026  CBA:  GOLD - 58890-421 SILVER - 1138.1-18
ԱՏՁՄ. Թիմերը պատրաստվում են «Հաւք 2021» ԱԹՍ մրցույթին
06/09/2021 18:33
Կիսվել

ԱՏՁՄ. Թիմերը պատրաստվում են «Հաւք 2021» ԱԹՍ մրցույթին

Սեպտեմբերի 4-ին՝ Փրկարարի օրը, Լեռնապատ գյուղում կառուցվող ԱԹՍ օդանավակայանում բաց դռների օր է լրագրողների և Հաւք 2021 առաջին ԱԹՍ մրցույթ մասնակիցների համար։ Օդանավակայանի տարածքում, որտեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, սեպտեմբերի 18-ին կկայանա «Հաւք 2021» առաջին ԱԹՍ մրցույթը, որի ընթացքում կմրցեն 30 թիմեր։

Մրցույթի նպատակն է մասնակիցներից լուծումներ ստանալ՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով արտակարգ իրավիճակներում փրկարարական միջոցառումների արդյունավետության բարձրացման համար։

Մրցույթն իրականացվելու է երեք անվանակարգերում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ և մասնագիտացած ընկերություններ։ Հաշվի առնելով այս խմբերը` առաջադրվող խնդիրները լինելու են պարզ, միջին և բարդ։ Թիմերից 16-ը դպրոցական են, 11-ը՝ սիրողական, 3-ը՝ մասնագիտական։

Խմբերի առաջ դրվելու է երեք խնդիր. կրակի օջախի հայտնաբերում, տուժածի հայտնաբերում և գոյատևման փաթեթի առաքում, հեղուկ նյութերի սփռում։ Նման խնդիրների լուծումը կարող է էապես  բարելավել փրկարարի և առաջին արձագանքողի աշխատանքի արդյունավետությունը։

Մրցույթն իրականացվում է ԵՄ Հորիզոն 2020 «Ռեսպոնդրոն» ծրագրի շրջանակներում, որը միտված է արտակարգ իրավիճակներում իրավիճակային իրազեկման համակարգի զարգացմանն ու կիրառմանը, ինչպես նաև առաջին արձագանքողին անհրաժեշտ տեղեկատվության և կապի ծառայությունների տրամադրմանը:

Մրցույթի կազմակերպիչներն են «Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամը», ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ), ՀՀ բարձր տեխնոլոգիական նախարարությունը, Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։

23/01/2026
դրամ
Դոլար (USD)
379.07
-0.01
Եվրո (EUR)
444.84
+1.58
Ռուբլի (RUR)
4.9884
-0.0002
Լարի (GEL)
140.8
-0.02
58890
-421
Արծաթ
1138.1
-18