Այլ Լուրեր

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ForMath․ յուրահատուկ մրցույթ՝ Հայաստանում մաթեմատիկայի զարգացման համար
14/10/2021 12:46
Կիսվել

ForMath․ յուրահատուկ մրցույթ՝ Հայաստանում մաթեմատիկայի զարգացման համար

Եթե ՏՏ ընկերության աշխատակից ես, այս տեղեկատվությունը հենց քեզ համար է․ մասնակցելով մաթեմատիկայի մրցույթի, լուծելով հետաքրքիր խնդիրներ թիմակիցներիդ հետ՝ դու կկարողանաս քո լուման ունենալ Հայաստանում մաթեմատիկայի զարգացման ու երիտասարդներին կրթական ավելի մեծ հնարավորություններ ընձեռելու գործում։ Կարդա՛ մանրամասներն ու դիմի՛ր մինչև հոկտեմբերի 16-ը։

Հայերն ավանդաբար ուժեղ են բնական գիտություններից ու մաթեմատիկայից, բայց լավագույն ավանդույթները պահպանել է պետք, ինչը նշանակում է, որ երիտասարդները պետք է ունենան իրենց գիտելիքները զարգացնելու հնարավորություն։ Հենց այս նպատակով էլ «Այբ» կրթական հիմնադրամը և «Քան» ակադեմիայի հայաստանյան հարթակը հայտարարել են ForMath մրցույթի գրանցման մեկնարկը։

Ի՞նչ է ForMath մրցույթը

Մաթեմատիկայի և տրամաբանության այս մրցույթի նպատակն է խթանել մաթեմատիկայի զարգացումը Հայաստանում։ ՏՏ ընկերությունները կարող են կազմել թիմ, վճարել 200 000 ՀՀԴ անդամավճարն ու մասնակցել հոկտեմբերի 22-ին միջոցառման աջակից Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնում անցկացվող մաթեմատիկայի մրցույթին։ Բացի թիմային ոգուց ու հետաքրքիր մրցույթից, հաղթողներին սպասում են հետաքրքիր անակնկալներ։

Ինչու՞ է մասնակցության համար գումար անհրաժեշտ․

«Այբ» կրթական հիմնադրամը հետաքրքիր ճանապարհ է գտել՝ մեր երիտասարդներին հայալեզու որակյալ կրթական ռեսուրսներին անվճար հասանելիություն ապահովելու համար։ Որպեսզի երիտասարդները կարողանան «Քան» ակադեմիայի հայաստանյան հարթակի ռեսուրսներից օգտվել բոլորովին անվճար, նախագծվել է ForMath մրցույթը։ 200 000 ՀՀԴ անդամավճարը, որ վճարում է ամեն ՏՏ ընկերություն, ամբողջապես ուղղվելու է մաթեմատիկական խնդիրների տեղայնացմանը։

Ովքե՞ր կարող են դիմել․

ForMath միջոցառումը նախատեսված է տեխնոլոգիական ոլորտում գործող ընկերությունների համար։ Մրցույթին կարող են մասնակցել ՏՏ ոլորտի ընկերությունների հատկապես այն աշխատակիցները, ովքեր իրենց առմենօրյա աշխատանքում օգտագործում են մաթեմատիկական գիտելիքը։ Յուրաքանչյուր ընկերություն կարող է մասնակցել մրցույթին 4 աշխատակիցներից կազմված թիմով։

Ինչպե՞ս գրանցվել․

Եթե նախագիծը ձեզ հետաքրքրեց, շտապեք գրանցվել մրցույթին մինչև հոկտեմբերի 15-ը. գրանցման հաստատման համար info@ayb.am էլեկտրոնային հասցեին ուղարկեք կազմակերպության անվանումը, գրանցման հաստատումը և կոնտակտային անձի անունը և հեռախոսահամարը։

Եվս մեկ անգամ․ որտե՞ղ, ե՞րբ․

ForMath մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին՝ Պոլիտեխնիկական համալսարանի տարածքում գտնվող Ֆիլիպ Մորրիսի հայաստանյան PMI Science գիտահետազոտական կենտրոնում։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98