Այլ Լուրեր

USD BUY - 385.50+0.00 USD SELL - 388.00-0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 422.00-1.00
OIL:  BRENT - 73.10-0.08 WTI - 69.33-1.80
COMEX:  GOLD - 2745.90-0.56 SILVER - 32.58-1.00
COMEX:  PLATINUM - 1002.00+0.28
LME:  ALUMINIUM - 2600.00-0.67 COPPER - 9570.50+0.68
LME:  NICKEL - 15944.00+1.44 TIN - 31724.00+1.64
LME:  LEAD - 2053.50+1.68 ZINC - 3069.50+1.34
FOREX:  USD/JPY - 152.98+0.32 EUR/GBP - 1.0834-0.40
FOREX:  EUR/USD - 1.0834-0.40 GBP/USD - 1.2926+0.23
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42052.19+0.69 NASDAQ - 18239.92+0.80
STOCKS US: S&P 500 - 5728.80+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 38053.67-2.63 TOPIX - 2644.26-1.90
STOCKS CHINA:  HANG SENG - 20506.43+0.93 SSEC - 3272.01-0.24
STOCKS EUR:  FTSE100 - 8177.15+0.83 CAC40 - 7409.11+0.80
STOCKS EUR:  DAX - 19254.97+0.93
01/11/2024  CBA:  USD - 387.17-0.45 GBP - 499.95-3.34
01/11/2024  CBA:  EURO - 420.51-0.68
01/11/2024  CBA:  GOLD - 34034.16-583.54 SILVER - 418.12-5.97
Արցախի զարգացման լավագույն ուղին տեխնոլոգիական ոլորտի զարգացումն է. Մարտունիում տեխնոդպրոց կհիմնվի
16/02/2022 14:03
Կիսվել

Արցախի զարգացման լավագույն ուղին տեխնոլոգիական ոլորտի զարգացումն է. Մարտունիում տեխնոդպրոց կհիմնվի

Արցախի Մարտունու շրջանը տեխնոդպրոց կունենա. այն կօգնի արցախցիներին ոլորտում մասնագիտանալ, իսկ ուսանողներին՝ շուկայում մրցունակ դառնալ։ «Ես» կրթական հիմնադրամի տնօրեն Աշոտ Ավանեսյանը «Արմենպրես»-ի զրույցում կարծիք հայտնեց, որ Արցախի անվտանգության ու տնտեսական զարգացման լավագույն ուղին տեխնոլոգիական պրոդուկտների ստեղծումն ու արտահանումն է։

Ավանեսյանը վստահեցնում է, որ Արցախում առաջնային է տեխնոլոգիական կրթությունը, որի սկիզբն արդեն դրված է հենց արցախցիների կողմից, և կարիք կա այն հասցնել միջազգային մակարդակի։ Ցանկություն կա կառուցել «ՄՈՒՆՔ» տեխնոդպրոցը, որը գործարկելու համար անհրաժեշտ է ոլորտի առաջատարների ակտիվ ներգրավումն ու կրթությունը արժևորող բարերարների աջակցումը։

««Ես» կրթական հիմնադրամի շրջանակներում պետք է հիմնադրենք «ՄՈՒՆՔ» տեխնոդպրոցը։ Այն հնարավորություն է տալու Մարտունու ամբողջ շրջանի երիտասարդներին ժամանակակից տեխնոլոգիական կրթություն ստանալ։ Այն չի լինելու սովորական հանրակրթական դպրոցների նման։ Դասերը լինելու են արտաժամյա»,- նշեց նա։

Պատերազմին մասնակցելուց հետո Ավանեսյանը հասկացել է համայնքներն ուժեղացնելու հրատապությունը։ «Ես» կրթական հիմնադրամի շրջանակներում արդեն երկու տարի է՝ արցախցի երիտասարդները կրթություն են ստանում, ձեռք են բերում մասնագիտական կողմնորոշումներ։ Տեխնոդպրոցը ծրագրի երկրորդ՝ հմտացում փուլն է, որտեղ ուսանողները բուն մասնագիտություն պետք է ստանան։ Հիմնադրամի տնօրենը վստահեցնում է, որ, տեխնոդպրոցը հիմնադրելով, ամբողջ շրջանին հնարավորություն են տալիս ստանալ ժամանակակից մասնագիտական կրթություն։

«Դպրոցը շրջանում ժամանակակից մրցունակ մասնագետների է պատրաստելու։ Այն կրթական խնդիր է լուծելու,  բայց խնդիրը լուծվում է կոնկրետ նպատակով` տեղում աշխատատեղ ապահովել։ Առաջին խնդիրն առհասարակ ցույց տալն էր, որ Արցախում ամեն ինչ կորած չէ, որ ինքդ քո ուժերով կարող ես հաջողության հասնել, քո անքուն գիշերների և չարչարանքի, քո կարողությունների քո ինքնազարգացման շնորհիվ։ Յուրաքանչյուրը պետք է իր մեջ հասկանա, որ ինքը կարող է։ Երկրորդ փուլում մասնագիտական հմտացման կարիք ունենք, երիտասարդներն ամբողջ շրջանից պետք է հավաքվեն մի կետում։ Բոլոր գյուղերից, ըստ մասնագիտության հավաքվում են մի կետում։ «ՄՈՒՆՔ»-ը թիմային աշխատանքի արդյունք է լինելու։ Տեխնոդպրոցի անվանումը ևս կապված է նպատակի հետ»,- ասաց նա։

Հիմնադրամի տնօրենն, առանձնացնելով տեխնոդպրոցի օգուտները, նշեց, որ երիտասարդները չեն լքի իրենց համայնքները և, մնալով գյուղում, կկարողանան աշխատանք գտնել աշխարհի ցանկացած կետում։ Տեխնոդպրոց ունենալու դեպքում «Ես» կրթական հիմնադրամի դասընթացներում ներգրավված 6 համայնքների թիվը կդառնա 12։ Նախագծի իրականացումը երիտասարդներին կրթության և անհատական զարգացման հնարավորություն կտա։ Տեխնոդպրոցը կնպաստի Մարտունու շրջանի համայնքների զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Ավանեսյանը ներկայացրեց՝ ինչպես են օգտագործելու նվիրատվությունները։ Նախագիծը նախատեսվում է իրականացնել 3 փուլերով։

Առաջին փուլում շարժական լաբորատորիաների՝  համայնքներ գնալու միջոցով բացահայտելու են տեղի երիտասարդների կրթական ներուժը, զուգահեռաբար իրականացվելու են շենքի վերանորոգման աշխատանքները, իսկ կրթական լսարանները և լաբորատորիաները կահավորվելու են ժամանակակից չափանիշներին համապատասխան:

«Դպրոցը նախատեսված է 300 շահառուի համար։ Կարող են դիմել կամ մեր բացահայտում փուլը անցած ուսանողները, կամ տվյալ ուղղությունից ու մասնագիտությունից գիտելիքներ ունեցողները։ Երկրորդ դեպքում քննություն և հարցազրույց պետք է անցնեն։ Տարիքային սահմանափակումը՝ սկսած 14-15 տարեկանից»,- ասաց նա։

Երկրորդ փուլում ձեռք են բերվելու անհրաժեշտ սարքավորումներ, համակարգիչներ և այլն:

Իսկ վերջին փուլում նախատեսվում է հավաքագրել անհրաժեշտ մասնագետներին և գործարկել տեխնոդպրոցը, ինչպես նաև ձեռք բերել միկրոավտոբուս, որի շնորհիվ երեխաները Մարտունու շրջակա համայնքներից կկարողանան հասնել «ՄՈՒՆՔ» տեխնոդպրոց: Նախատեսվում են նաև ադմինիստրատիվ ծախսեր (մասնագետների հրավիրում, խմբավարների և դասընթացավարների աշխատավարձ և այլն)։

«Բազմաթիվ անհատ մասնագետներ են դիմել և պատրաստ են միանալ մեզ, նույնիսկ անվճար դասավանդել»,-ասաց նա:

Այս պահին տեխնոդպրոցի հիմնադրման համար մոտ 28 մլն դրամի ներդրում է իրականացվել։ Նպատակը մինչև 67 մլն 562 հազար դրամ հավաքելն է:  Ավանեսյանը վստահեցնում է, որ տեխնիկական վերազինման շնորհիվ «ՄՈՒՆՔ»-ը հնարավորություն կտա կապի մեջ լինել ոլորտի լավագույն մասնագետների հետ, տեղայնացնել նրանց գիտելիքն ու փորձը և հենց գյուղում ապահովել որակյալ կրթություն։

Նախագիծն իր շուրջ միավորել է հարյուրավոր անհատների և մի շարք ընկերությունների, որոնցից են՝ «Սերվիս Տիտան»-ը, «Մանթաշով» գործարարների միությունը, Armenian Code Academy-ն, M.A.M կրթական հիմնադրամը։ Արցախի ԿԳՄՍ նախարարությունը լուծելու է համայնքներում կրթության հասանելիության և ապագա մասնագետներ ապահովելու խնդիրը։ Հաղորտիի համայնքապետ Նվեր Մարտիրոսյանը երեխաներին տրամադրել է համայնքապետարանի միակ շենքն ամբողջությամբ, իսկ ինքն էլ այժմ աշխատում է տանից։ «Արցախէներգո»-ն ևս կարևորել է նախագիծն ու աջակցել։

«Տարբեր մարդիկ կոչ են արել իրենց ծննդյան օրերին ոչ թե իրենց նվեր գնել, այլ նվիրատվություն անել տեխնոդպրոցին։ Նվիրատու ունենք, ով իր ծննդյան օրը հավաքած մինչև 4 միլիոն գումարը  նվիրաբերել է տեխնոդպրոցին: Սերժ Թանկյանը  իր լսարանին հորդորել է նվիրատվություն կատարել տեխնոդպրոցին»,- առանձնացրեց Ավանեսյանը։

Արցախում տեխնոկրթության զարգացմանը նպաստել ցանկացողները կարող են անցնել հետևյալ հղումով և նվիրատվություն կատարել։

Կարինե Տերտերյան 

01/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.17
-0.45
Եվրո (EUR)
420.51
-0.68
Ռուբլի (RUR)
3.95
-0.04
Լարի (GEL)
141.88
+0.61
34034.16
-583.54
Արծաթ
418.12
-5.97