Այլ Լուրեր

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.00+0.00
EUR BUY - 431.00-0.50 EUR SELL - 437.00+0.50
OIL:  BRENT - 109.24+0.00 WTI - 111.54+0.00
COMEX:  GOLD - 4672.00+0.44 SILVER - 72.86+0.16
COMEX:  PLATINUM - 1983.20+0.00
LME:  ALUMINIUM - 3469.50+0.00 COPPER - 12359.50+0.00
LME:  NICKEL - 17086.00+0.00 TIN - 46277.00+0.00
LME:  LEAD - 1933.00+0.00 ZINC - 3264.50+0.00
FOREX:  USD/JPY - 159.57-0.04 EUR/GBP - 1.1513-0.19
FOREX:  EUR/USD - 1.1513-0.19 GBP/USD - 1.3189-0.26
STOCKS RUS:  RTSI - 1090.79+0.59
STOCKS US: DOW JONES - 46504.67+0.00 NASDAQ - 21879.18+0.00
STOCKS US: S&P 500 - 6582.69+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 53123.49+1.26 TOPIX - 3645.19+0.93
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.53+0.00 SSEC - 3880.10-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10436.29+0.00 CAC40 - 7962.39+0.00
STOCKS EUR:  DAX - 23168.08+0.00
03/04/2026  CBA:  USD - 376.98+0.02 GBP - 498.86+1.76
03/04/2026  CBA:  EURO - 435.22+1.26
03/04/2026  CBA:  GOLD - 56230-1205 SILVER - 860.41-46.98
Հայաստանի մարզերի և Արցախի դպրոցներին անհրաժեշտ են բնագիտական առարկաների ուսուցիչներ
23/03/2022 15:52
Կիսվել

Հայաստանի մարզերի և Արցախի դպրոցներին անհրաժեշտ են բնագիտական առարկաների ուսուցիչներ

Հայաստանի և Արցախի դպրոցական համայնքների շուրջ 30%-ում չկան համապատասխան ուսուցիչներ, և այդ պատճառով չեն դասավանդվում մի շարք բնագիտամաթեմատիկական առարկաներ, որոնք գիտական զարգացման տեսակետեից այսօր վայելում են առավել մեծ պահանջարկ ամբողջ աշխարհում։ 

Խնդիրը կարգավորելու նպատակով կրթության լիազոր մարմինը հանդես է եկել մի շարք օրենսդրական բարեփոխումների նախաձեռնություններով, որոնք պահանջում են տարիների ներդրում և հետևողականություն։ Նույն համատեքստում, «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամը, որն ունի ֆորմալ կրթության բնագավառում ուսուցիչների վերապատրաստման և գործուղման մոտ տասնամյա փորձառնություն, վերջերս հանրությանն ու ոլորտի փորձագետներին է ներկայացրել իր Tech4Armenia նախագիծը։ Այն համագործակցության է հրավիրում բարձր տեխնոլոգիաների (ԲՏ) ոլորտի ընկերություններին, որոնք պատրաստ են ընկերության աշխատակիցներին հնարավորություն ընձեռել դասավանդելու Հայաստանի մարզերում և Արցախում՝ առցանց ձևաչափով, պահպանելով իրենց հիմնական աշխատանքը։

«Դասավանդիր, Հայաստան»-ը տրամադրում է ամսական ֆինանսական աջակցություն (ի հավելումն իրենց ընկերության կողմից տրամադրվող աշխատավարձի և դպրոցի աշխատավարձի) բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներին՝ համայնքներում իրենց կացության ծախսերը հոգալու և մանկավարժական գործունեություն ծավալելու նպատակով։

«Հայաստանի զարգացման նախապայմաններից կարևորագույնը աշակերտների կարողությունների և հմտությունների զարգացումն է, և բոլորը համակարծիք են, որ երկրում առաջընթացի և դրական փոփոխությունների համար բարեփոխումները պետք է սկսել հենց դպրոցից, մինչդեռ դա անհնար է, քանի դեռ դպրոցներում բացակայում են համապատասխան կադրերը»,-ասաց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Տաղանդների հայթայթման գծով տնօրեն Գոռ Նազարյանը։

Նշենք, որ այս նախաձեռնությունն արդեն իսկ հավանության է արժանացել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից։ Ներկայումս բարձր տեխլոգիաների ոլորտի մասնագետների հետ տարվում են ակտիվ աշխատանքներ նրանց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրում ներգրավելու համար։

«Tech4Armenia»-ն հնարավորություն է՝ միավորելու պետական, հանրային, մասնավոր կառույցների և անհատների ջանքերը մեկ գաղափարի շուրջ, որն է՝  կրթությունը  դարձնել որակյալ և հասանելի Հայաստանի և Արցախի բոլոր երեխաների համար։ Այս տարիների ընթացքում շատերն են նշել, որ սիրով կմիանային նման ծրագրի, եթե հնարավոր լիներ միաժամանակ պահպանել իրենց հիմնական աշխատանքը։ Ըստ էության, «Tech4Armenia»-ն հենց այն գործնական հարթակն է, որը կարող է թրծել մասնագետին, միևնույն ժամանակ, խթանել մեր երկրի գիտության զարգացումը, և ամենակարևորը՝ երիտասարդ  մասնագետներին տալ ուսուցչի բարձր կոչումը կրելու հնարավորություն»,- նշում է Գոռ Նազարյանը։  

 

03/04/2026
դրամ
Դոլար (USD)
376.98
+0.02
Եվրո (EUR)
435.22
+1.26
Ռուբլի (RUR)
4.6982
+0.0178
Լարի (GEL)
139.91
-0.02
56230
-1205
Արծաթ
860.41
-46.98