Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Անցկացվել է միջազգային նկարչական մրցույթ դպրոցականների համար. Հայ երեխաների աշխատանքները կուղարկվեն Հարավային Կորեա
02/06/2022 11:30
Կիսվել

Անցկացվել է միջազգային նկարչական մրցույթ դպրոցականների համար. Հայ երեխաների աշխատանքները կուղարկվեն Հարավային Կորեա

2022թ. Հունիսի 1-ին «ԴԻ ԷՆ ԷՅ» ՀԿ-ի (DNA NGO) և Հարավային Կորեայում գտնվող IWPG (International Women’s Peace Group) ՀԿ-ի հետ համատեղ Հենրիկ Խաչատրյանի անվան թիվ 199 հիմնական դպրոցում անցկացվեց «Խաղաղություն.եկեք լինենք ընկերներ» խորագիրը կրող միջազգային նկարչական մրցույթ՝ տարրական և միջին դպրոցի աշակերտների համար: 

Ինչպես նշեց «ԴԻ ԷՆ ԷՅ» ՀԿ-ի նախագահ Աննա Մելիքսեթյանը, մրցույթի նպատակն էր երեխաների շրջանում տարածել խաղաղության մշակույթը, կարևորել ծագող խնդիրների առանց կոնֆլիկտների լուծումը և ընգծել երեխաների՝ որպես ապագա առաջնորդների դերը՝ միջազգային խաղաղության հաստատման մեջ:

Չափազանց տպավորիչ էր հատկապես երեխաների զգացողությունները հետպատերազմական Հայաստանում խաղաղության վերաբերյալ, ինչը գլխավորապես կապվում էր ազգային արժեքների, մշակույթի և կրոնի պահպանման հետ:

Առաջին տեղը զբաղեցրեց 5-րդ դասարանի աշակերտուհի Էմմա Ժամխարյանը: «Ես իմ նկարում պատկերել եմ երկիր մոլորակը և երեխաների երազանքները: Ըստ իս, խաղաղ լինելու համար խավար տիեզերքում պետք է լույս փնտրենք, սակայն առաջին հերթին այդ լույսը պետք է բխի մեր ներսից»,-նշում է Էմման:

Երկրորդ տեղը զբաղեցրեց 7-րդ դասարանի աշակերտուհի Էլեն Բունաթյանը, ով իր նկարով ցանկացել էր ընդգծել խաղաղության կարևորությունը և նշել, որ պատերազմներ չլինեն:

Հատուկ մրցանակին արժանացավ 4-րդ դասարանի աշակերտ Անդրանիկ Աբրահամյանը: «Ես նկարել եմ, թե ինչպես են զինվորը վերադարնում պատերազմից և գրկում իր մորը»,-հուզված ասաց Անդրանիկը, ում հայրը պատերազմի թեժ օրերին րազմաճակատում էր եղել: 

Բոլոր մասնակիցները պարգևատրվեցին հավասագրերով, իսկ մրցանակային երեք տեղերը զբաղեցրած երեխաները՝ դրամական պարգևով: 

Մասնակից բոլոր երեխաների աշխատանքները կուղարկվեն Հարավային Կորեա՝ մասնակցելու արդեն միջազգային եզրափակիչ փուլին, որտեղ հաղթող մասնակցին հնարավորություն կընձեռվի մեկնել Հարավային Կորեա և մասնակցել մրցանակաբաշխությանը աշխարհի մի շարք այլ երկրների մասնակից երեխաների հետ:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91