Այլ Լուրեր

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Orion Summit 2022-ը կքննարկի տեխնոլոգիական աշխարհի ամենաարդիական թեմաները
16/06/2022 12:18
Կիսվել

Orion Summit 2022-ը կքննարկի տեխնոլոգիական աշխարհի ամենաարդիական թեմաները

Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովի միջազգային և հայաստանյան հեղինակավոր բանախոսները կքննարկեն ստարտափ էկոհամակարգի ամենաարդիական թեմաները։ Orion Summit 2022-ը տեղի կունենա հունիսի 22-ին Երևանում, Մատենադարանում: Կմասնակցեն տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ: 

Ապագա հայկական միաեղջյուրների հաջողությունները, Ձեռքբերումների և միաձուլումների (M&A) մեկնարկը Հայկական ստարտափ էկոհամակարգում, Թվային Ջուղա ցանցի մեկնարկը, ինչպես նաև Արագ աճող հայկական շուկայի կառուցումն այն թեմաներն են, որոնք կքննարկվեն Orion Summit 2022 գագաթնաժողովի ընթացքում: 

Գագաթնաժողովի բանախոսներին է միացել նաև Google Cloud-ի առաջատար գործընկեր, բիզնեսի և տեխնոլոգիական ծառայությունների համաշխարհային մատակարար SADA-ի Գլխավոր ֆինանսական տնօրեն Լուսինե Եղիազարյանը: Լուսինե Եղիազարյանը ելույթ կունենա «Ձեռքբերումների և միաձուլումների (M&A) աճը՝ որպես էկոհամակարգի արագացման մեխանիզմ» պանելային քննարկման ընթացքում։ SADA-ն, որի գլխամասային գրասենյակը Լոս Անջելեսում է (ԱՄՆ, Կալիֆորնիա), և որը գրասենյակներ ունի Կանադայում, Հնդկաստանում, Հայաստանում, Google Cloud-ի Տարվա գործընկեր է ճանաչվել 5 տարի անընդմեջ, 15 տարի շարունակ ընդգրկվել է Inc. ամսագրի ԱՄՆ ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների և 2022 թ.՝ Inc.-ի Ամերիկայի լավագույն 50 աշխատատեղերի ցուցակներում։ 

Մեկ այլ քննարկմամբ մասնակիցները կներկայացնեն ապագա հայկական unicorn (միաեղջյուր) ընկերությունների փաստացի առաջընթացը վերջին մեկ տարում։ Առանցքում է BAJ Accelerator-ի ծրագիրը, որի նպատակն է աջակցել 10 հայկական միաեղջյուրների զարգացմանն առաջիկա 5-6 տարիներին։ 

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։ 

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11