Այլ Լուրեր

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 88.29-1.02 WTI - 83.44+0.38
COMEX:  GOLD - 4478.10-2.60 SILVER - 67.00-2.56
COMEX:  PLATINUM - 1833.50-0.93
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.01+0.37 EUR/GBP - 1.1584-0.53
FOREX:  EUR/USD - 1.1584-0.53 GBP/USD - 1.3531-0.43
STOCKS RUS:  RTSI - 778.32+1.45
STOCKS US: DOW JONES - 53559.99-0.02 NASDAQ - 26402.42-0.52
STOCKS US: S&P 500 - 7711.76-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66405.56+0.41 TOPIX - 4146.71+0.72
STOCKS CHINA:  HANG SENG - 25584.79+0.07 SSEC - 3952.18-0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.29 CAC40 - 8401.18+0.98
STOCKS EUR:  DAX - 26569.99+0.77
28/08/2026  CBA:  USD - 364.32-0.15 GBP - 495.11+0.41
28/08/2026  CBA:  EURO - 424.36+0.15
28/08/2026  CBA:  GOLD - 53517-755 SILVER - 802-0.62
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ  ԳԱՖԷՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԿՐԹԱԿԱՆ ԵՐԿՈՒ ԾՐԱԳԻՐ
09/09/2011 16:58
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԱՖԷՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԿՐԹԱԿԱՆ ԵՐԿՈՒ ԾՐԱԳԻՐ

«ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ  Գաֆէսճեան արվեստի կենտրոնում սեպտեմբերի 10-ին մեկնարկում է կրթական երկու ծրագիր` «Օպ-արտ. Գույնի և ձևի փոխակերպումներ» (5-11 տարեկան երեխաների համար)  և «Տպագրական արվեստի ներածություն» (12-32 տարեկանների համար): Կրթական ծրագրերը կգործեն «Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսի շրջանակներում:

«Կրթական ծրագրերի նպատակն է. նպաստել Վազարելիի բազմակողմանի արվեստի բացահայտմանը, զարգացնել երեխաների ստեղծագործական միտքը, ինչպես նաև ներկայացնել տպագրությունն իբրև արվեստի տեսակ», – նշել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

«ԱրմենՏելե ընկերության և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համատեղ ծրագրերն ուղղված են երեխաների և երիտասարդների մշակութային զարգացմանն ու գեղագիտական դաստիարակությանը: Ես ուրախ եմ, որ համատեղ ուժերով մենք ներդրում ենք անում աճող սերնդի մշակութային զարգացման գործում` հանուն Հայաստանի պայծառ ապագայի», – ասել է «ԱրմենՏելե ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

«Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսը, որին ներկայացված է Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուին պատկանող 44 ստեղծագործություն, բացվում է սեպտեմբերի 10-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ»  սրահում: Սրահի մուտքն ամբողջ օրվա ընթացքում կլինի անվճար:

«Այս ցուցադրությամբ մենք հայ հանդիսատեսին ենք ներկայացնում համաշխարհային հռչակ ունեցող, օպ-արտի (օպտիկական արվեստի) հիմնադիր Վիկտոր Վազարելիին: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է ակտիվորեն ներկայացնել ժամանակակից արվեստն իր ողջ բազմազանությամբ», – նշել է Վ. Մարաբյանը:

Ինչպես հայտնեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ղեկավար Վահագն Մարաբյանը` սեպտեմբերի 10-ին ցուցահանդեսի բացումը կզուգորդվի նաև «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական միջոցառմամբ: Այս անգամ այն կբացահայտի օպ-արտն` իբրև ժամանակակից արվեստի յուրահատուկ դրսևորում: Միջոցառումը կներառի շրջայց ցուցասրահում, «Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցադրությանը զուգահեռ անցկացվող կրթական ծրագրերի ներկայացում: Այնուհետև արվեստաբան Լիլիթ Սարգսյանը կներկայացնի օպ-արտ ուղղությունը:

28/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.32
-0.15
Եվրո (EUR)
424.36
+0.15
Ռուբլի (RUR)
4.2392
-0.0241
Լարի (GEL)
139.38
-0.08
53517
-755
Արծաթ
802
-0.62